Հերթական «ինքնասպանությունը» բանակում

Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում զինվոր Արթուր Մարգարյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

«Ազատության» հետ զրույցում Քննչական կոմիտեի խոսնակը փոխանցեց, որ մեկ տարի առաջ զորակոչված19-ամյա Արթուրը, ըստ նախնական վարկածի, իր վրա կրակ է բացել իրեն ամրակցված զենքից։ Առայժմ ընթանում է նախաքննություն, ձերբակալությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։

Իրավապաշտպանները մատնացույց են անում նաև մեկ այլ մտահոգիչ հանգամանք: «Դեռեւս չպարզված գործերը միանգամից որակվում են ինքնասպանություն», – ասում է իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանի ու Սաքունցի դիտարկմամբ՝ փորձը ցույց է տալիս, որ սովորաբար ինքնասպանություն են որակվում այն սպանությունները, որոնց իրական մեղավորները սպայական կազմից են ու նրանց արարքը կոծկելու նպատակ կա։

«[Դրանք] Ներկայացվել են ՊՆ-ի կողմից որպես ինքնասպանություններ: Ես, լինելով այդ գործերով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, պարզել եմ միանշանակ, որ դրանք սպանություններ են», – պնդեց Մարտիրոսյանը:

Իրական մեղավորները, ըստ նրա, այդպես էլ մնում են անպատիժ, քանի որ շատ դեպքերում նպատակը մեկն է լինում՝ կոծկել գործը: Մարտիրոսյանը համոզված է, որ կոռուպցիոն մի մեծ շղթա է գործում, որտեղ պաշտոնյաները մեկը մյուսին բացահայտել չեն ուզում․ – «Ե՛վ Արտակ Նազարյանի գործով, և՛Թորգոմ Սարուխանյանի, և՛ Ալբերտ Ադիբեկյանի, և՛ Սարգիս Սահակյանի գործով, և՛ հենց հիմա մեր նոր գործը Մանուչար Մանուչարյանի․․․ զինվորներին տանում են ռազմական մեկուսարաններ, ծեծում, խոշտանգում, ստիպում են տալ կեղծ ցուցմունքներ: Փաստորեն հարյուրավոր, հազարավոր զինվորների իրավունքներ են խախտվում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.azatutyun.am/content/article/26727621.html

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը