Մահացած զինծառայողը դեպքից ժամեր առաջ է խոսել մոր հետ

Մահացած զինծառայող Արթուր Մարգարյանը, պարզվում է, մահվանից ժամեր առաջ զանգահարել է  տուն: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում փոխանցեց Արթուրի հարազատներից մեկը:

«Հենց ինքն էր զանգահարել եւ ցանկացել է  խոսել մոր հետ ու խոսել է»,- ասաց Արթուրի հորաքրոջ ամուսինը:

Մեր այն հարցին, թե ի՞նչ է ասել Արթուրը, որեւէ արտառոց բան նկատե՞լ են վարքագծի մեջ, ինչ-որ բանից դժգոհել է արդյո՞ք, մեր զրուցակիցը փոխանցեց, որ մանրամասներ ինքը չգիտի.

«Սովորական զանգ է եղել, ոնց որ զինծառայողը տուն է զանգահարում, հարցնում ինչ կա չկա, բառացի երկու ժամ առաջ… մնացածը չգիտեմ»,- փոխանցեց նա:

Ըստ պաշտոնական վարկածի՝ զինծառայողը մահացել է հրազենային վիրավորում հասցնելով ինքն իրեն կրծքավանդակի շրջանում: Սա որքանո՞վ է հավանական:

«Խաղաղության երկխոսություն» իրավապաշտպան կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը  տեսականորեն սա հնարավոր համարում է.

«Տեսականորեն, այո, հնարավոր է, կարող է կրակել կրծքավանդակի շրջանում, բայց ըստ էության վերջին մի քանի տարում ես ինքնասպանության դեպք չգիտեմ, բոլոր սպանությունները նախաքննական մարմինը սարքում եւ մատուցում է որպես ինքնասպանություն, այնուհետեւ դատարանը՝ նրանց կցորդը, նույն կերպ է  մատուցում  ինքնասպանություն:

Արդյունքում դատվում են անմեղ զինծառայողներ, իսկ մարդասպանները հանգիստ իրենց համար զբոսնում են ՀՀ-ում»,-ասում  է փորձագետը: Ըստ նրա՝ դիահերձման գործընթացում եւ դրանից հետո օբյեկտիվ ուսումնասիրությունը միայն կպարզի, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://hayeli.am/article/591984/

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը