WWW.SAFESOLDIERS.AM ԲԱԶԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ 634 ԴԵՊՔԵՐԻ ՄԵՋ, ՈՐՊԵՍ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌ, ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ ԵՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Խաղաղության երկխոսությունը», www.safesoldiers.am կայքէջի տվյալների բազայի համալրման գործում վերջին երկու տարիների ընթացքում համագործակցելով այլ հասարակական կազմակերպությունների, անհատների հետ, ինչպես նաեւ մամուլից ստացված տեղեկատվության հիմա վրա մուտքագրել է 1994թ.-ից մինչ օրս զինված ուժերում գրանցված մահվան ելքով 634 դեպք:

Փոքրիկ վերապահումներով ամբողջական կարելի է համարել միայն 2010-2014թթ. ընկած ժամանակահատվածի տվյալները, երբ ԶԼՄ-ներն առավել ակտիվ սկսեցին լուսաբանել զինված ուժերում շարունակաբար գրանցվող միջադեպերը: Անգամ այս վերջին տարիների ընթացքում գրանցված միջադեպերին վերաբերող թվերն, այս կամ այն աղբյուրների դեպքում, տարբեր են. քիչ չեն դեպքերը, երբ մահվան ելքով միջադեպերի մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածվում, սակայն օրեր անց ՀՀ կամ ԼՂՀ նախագահի կողմից հետմահու պարգեւատրվելու մասին լուրից ակնհայտ է դառնում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպերի մասին: Առավել բարդ է ամբողջական տեղեկատվություն գտնել 90-ականներին համեմատաբար խաղաղ պայմաններում բանակի ունեցած կորուստների մասին:chart_2014

Այսպիսով, տվյալների բազան դեռեւս հեռու է ոչ միայն կատարյալ լինելու, այլ նաեւ քիչ թե շատ ամբողջական լինելու հավակնություններից, մանավանդ, որ պատկան մարմիները, մասնավորապես՝ պաշտպանության նախարարությունը, պարբերաբար մերժում է կազմակերպությանը մահվան ելքով միջադեպերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել: «Խաղաղության երկխոսությունը» դատարան է դիմել՝ ՊՆ-ին իր պարտականությունները կատարել պարտավորեցնելու պահանջով, եւ սպասում է դատարանի կողմից գործը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշմանը, ինչից հետո կփորձի դատական կարգով հասնել տեղեկատվություն ստանալու իր օրինական իրավունքի իրացմանը:

Ըստ այս պահին տեղեկատվական բազայում տեղ գտած տվյալների՝ գրանցված 634 դեպքերի մեջ, որպես մահվան պատճառ, առաջին տեղում են սպանությունները (190 դեպք): Սա այն դեպքում, որ արձանագրվել են դեպքեր, երբ դիտավորյալ սպանությունները ներկայացվել են որպես ինքնասպանություններ, անզգուշությամբ կատարված սպանություններ կամ դժբախտ պատահարներ, իսկ մարտական հենակետերում կատարված սպանությունները՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ:www.safesoldiers.am –ի անձնակազմը, գրանցված դեպքերը կայքէջ մուտքագրելիս, մահվան պատճառը նշել է՝ առաջնորդվելով, հիմնականում, պաշտոնական վարկածով, սակայն միջադեպի նկարագրության մեջ նշվել են նաեւ այն բացահայտումները, որոնք կասկածի տակ են առնում պաշտոնական վարկածը՝ հարազատների կարծիքները, վկայությունները, բացահայտումներ այս կամ այն լրատվամիջոցում, իրավապաշտպանների եւ գործից լավատեղյակ փորձագետների տրամադրած տվյալներ:

 

map_2014

126 դեպք դժբախտ պատահարների, 112-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 72-ը՝ առողջական խնդիրների արդյունք են: Գրանցվել է 71 ինքնասպանություն:

634 դեպքից 314-ը Լեռնային Ղարաբաղում, 288-ը՝ Հայաստանում է տեղի ունեցել: 101-ի դեպքում կատարվածի վայրը ճշտել կազմակերպությանը դեռեւս չի հաջողվել:

Ելնելով այս պահին հավաքագրված տվյալներից՝ փորձ է կատարվել քարտեզագրել գրանցված մահվան ելքով միջադեպերի աշխարհագրական բաշխվածությունը, ըստ որի ՀՀ տարածքում առավել շատ միջադեպեր են գրանցվել Տավուշի մարզում, իսկ ԼՂ-ում՝ Մարտակերտի շրջանում: Այս երկու մարզերում ամենամեծ թվով մահվան ելքով միջադեպեր են՝ համապատասխանաբար 81 եւ 88 դեպք: Այսպես կոչված «թեժ կետեր» կարելի է համարել նաեւ Սյունիքը (49), Հադրութը (56), Մարտունին (44), Գեղարքունիքը (31):Ամենամեծ թվով մահվան ելքով դեպք մինչ այժմ գրանցված է 2000 թվականի համար՝ 77, եւ պետք է հաշվի առնել, որ այդ թվականի համար համեմատաբար ամբողջական տվյալների (ինչպես, օրինակ, 2010-2014թթ․ համար) կազմակերպությունը դեռեւս չի տիրապետում:

Կայքէջը պատրաստված է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն paxիրականացվում է նիդերլանդական Pax կազմակերպության աջակցությամբ:PAX-ը նիդերլանդական կազմակերպություն է, որն իր տեղական գործընկերների հետ համատեղ աշխատում է աշխարհում խաղաղության, համերաշխության եւ արդարության կառուցման ուղղությամբ: Կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում հակամարտության մեջ ներգրավված հասարակություններում իրականացվող խաղաղասիրական նախաձեռնություններին եւ կամուրջներ կառուցում հակամարտող խմբերի հաշտեցման համար՝ նպատակ ունենալով ձեւավորել խաղաղ, ժողովրդավարական եւ արդար հասարակություն:
  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը