Բողոքի ակցիա՝ սատարում ենք սպանված զինվորների մայրերին
Խստորեն դատապարտելով բանակում շարունակվող սպանությունները և բռնությունները,
դատապարտելով այդ անօրինությունների շարունակական կոծկումը,
դատապարտելով զինված ուժերում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների մայրերի նկատմամբ ոստիկանության կողմից շարունակաբար դրսևորվող անմարդակային վերաբերմունքը և բռնությունները՝
կոչ ենք անում բոլոր մայրերին,
կոչ ենք անում բոլոր քաղաքացիական նախաձեռնություններին,
կոչ ենք անում բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին,
կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին,
կոչ ենք անում բոլորին
չթողնել մայրերին միայնակ ՄԵՐ պայքարի մեջ և չորեքշաբթի, մայիսի 20-ին, ժ․ 11։00-ին հավաքվել Բաղրամյան մետրոյի դիմաց։
Եկեք ձեր ընկերների հետ, ձեր գաղափարներով, պաստառներով, կարգախոսներով՝ այդպիսով սատար կանգնելով մայրերին։
https://www.facebook.com/events/840591216015358/
Ավելացվել է 19 May, 2015