2015թ.-ի հունվար-հունիս ամիսներին ՀՀ զինված ուժերում և ԼՂ ՊԲ -ում մահվան դեպքերի վիճակագրություն

Ձեզ ենք ներկայացնում «Խաղաղության երկխոսություն» հկ-ի իրականացրած ուսումնասիրությունը ՀՀ ԶՈՒ-ում 2015թ. առաջին կիսամյակում գրանցված մահվան ելքով դեպքերի վերաբերյալ։

Հաշվետու ժամանակահատվածում հայտնի է դարձել 35 մահվան դեպքի մասին,  որից 11-ը տեղի է ունեցել ՀՀ, 24-ը՝ ԼՂ տարածքում։

22 զինծառայող մահացել է հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով (7՝ ՀՀ տարածքում, 15՝ ԼՂ տարածքում)։

  1. Կարեն Գրիգորյան
  2. Վարդան Մկրտչյան

Կարեն Գրիգորյանն ու Վարդան Մկրտչյանը զոհվել են նույն միջադեպի արդյունքում՝ ԼՂ տարածքում, հունվարի 2-ի, լույս 3-ի գիշերը

  1. Արման Հարությունյան (17 հունվար, ՀՀ)
  2. Սուրեն Փիլոսյան (20 հունվար, ԼՂ)
  3. Նահապետ Ասատրյան (21 հունվար, ԼՂ)
  4. Արման Ուդումյան (21 հունվար, ՀՀ)
  5. Կարեն Գալստայն
  6. Արտակ Սարգսյան

Կարեն Գալստյանը և Արտակ Սարգսյանը զոհվել են նույն միջադեպի արդյունքում, ՀՀ տարածքում, հունվարի 23-ին

  1. Շեքսպիր Հակոբյան (5 փետրվար, ԼՂ)
  2. Արտակ Աղեկյան
  3. Հայկ Բարոյան

Արտակ Աղեկյանը և Հայկ Բարոյանը  զոհվել են նույն միջադեպի արդյունքում, ԼՂ տարածքում, փետրվարի 28-ին

  1. Արսեն Կարապետյան (2 մարտ, ԼՂ)
  2. Հակոբ Խաչատրյան
  3. Էդուարդ Հայրապետյան
  4. Արշակ Հարությունյան
  5. Սամվել Հակոբյան

Հակոբ Խաչատրյանը,  Էդուարդ Հայրապետյանը և Արշակ Զադոյանը մահացել են նույն միջադեպի արդյունքում, մարտի 19-ին, ԼՂ տարածքում, իսկ Սամվել Հակոբյանը նույն միջադեպի ժամանակ ստացած վնասվածքների հետևանքով մահացել է մարտի 26-ին հիվանդանոցում։

  1. Անհայտ (6 հունվար, ԼՂ)
  2. Անհայտ (6 հունվար, ԼՂ)

Times.am և Tert.am լրատվակայքերը գրում են որ հունվարի 5-ի՝ լույս 6-ի գիշերը ԼՂ սահմանին տեղի ունեցած միջադեպի ժամանակ զոհվել են նաև Պաշտպանության բանակի 2 պայմանագրային զինծառայող: Այս մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն հայտնի չէ։

 

  1. Հովսեփ Անդրեասյան (29 մարտ, ԼՂ)
  2. Լևոն Միրզոյան (7 ապրիլ, ԼՂ)
  3. Հայկ Քեշիշօղլյան (7 ապրիլ, ՀՀ)
  4. Արման Եփրեմյան (26 հունիս, ՀՀ)

Չորս զինծառայող ինքնասպանություն է գործել

  1. Սամվել Միրզոյան (6 Մարտ, ՀՀ)
  2. Հարություն Համբարյան (8 մայիս, ԼՂ)

Հարություն Համբարյանի  սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն զորամասի զինծառայող Դ. Հարությունյանը, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, իր թվացյալ գերակայությունն ընդգծելու շարժառիթներով, վիրավորել և բռնություն է գործադրել զինծառայող Հ. Համբարյանի նկատմամբ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա Դ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով և 360-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ)։

  1. Էդգար Մելքոնյան (11 հունիս, ԼՂ)
  2. Մավրիկ Մելիքյան (30 հունիս, ՀՀ)

Գրանցվել է սպանության չորս դեպք

  1. Հայկազ Բարսեղյան (29 հունվար, ՀՀ)

Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը։ Քրեական գործը հարուցվել է  ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` «պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով և որն էական վնաս է պատճառել»:

 

Նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար:

  1. Տիգրան Սիմոնյան (10 փետրվար, ԼՂ)

Տիգրան Սիմոնյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տարոն Ազատի Գեդեոնյանը․ մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու և արդյունքում ծանր հետևանքներ առաջացնելու կասկածանքով։

  1. Արմեն Օսիպյան (14 փետրվար, ԼՂ)
  2. Ալբերտ Սաֆարյան (27 փետրվար, ԼՂ)

Ալբերտ Սաֆարյանի ինքնասպանության նախնական վարկածը հերքվել է: Այս մասին հունիսի 3-ին,NEWS.am-ի հետ զրույցում ասել է մահացած զինծառայողի հայրը՝ Էմիլ Սաֆարյանը:
«Գործով զբաղվող քննիչն ինձ ասաց, որ ինքնասպանության վարկածը հերքվել է, իրականում սպանություն է եղել, սակայն այլ մանրամասներ չասաց: Մոտ օրերս հանդիպելու եմ քննիչի հետ գործի նյութերին ծանոթանալու համար»,-ասաց նա՝ նշելով, որ գործի նախաքննությունը դեռ չի ավարտվել:

 

Մեկ զինծառայող հանկարծամահ է եղել

  1. Հայկ Մարգարյան (22 մարտ, ԼՂ)

 

Երեք զինծառայող մահացել է դժբախտ պատահարի հետևանքով

  1. Արթուր Վարդևանյան (17 հունվար, ԼՂ)
  2. Արթուր Առաքելյան (9 ապրիլ, ԼՂ)
  3. Արտյոմ Թովմասյան (17 ապրիլ, ՀՀ )

Մեկ զինծառայող մահացել է առողջական խնդիրների հետևանքով

  1. Խդր Սարոյան (29 մայիս, ՀՀ )

infographic_arm-01

 

Ինֆոգրաֆիկան կարող եք ներբեռնել այստեղից. infographic_arm

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը