Երկու անմեղ երեխա է դատվում. ըստ իրավապաշտպանի` Էլդա Գրինը կեղծ եզրակացություն է տվել

Ժամկետային զինծառայող Մանուչար Մանուչարյանին ինքնասպանության հասցնելու գործով մեղադրվող կողմը թերի է համարումգործով դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը: Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ամբաստանյալներից Արման Ստեփանյանի պաշտպան Հրանտ Անանյանը  հայտարարեց, որ եզրակացությունը կատեգորիկ չի, դրանում պարզապես նշված է, որ Մանուչար Մանուչարյանն այնպիսի վիճակում է գտնվել, որ կարող էր ինքնասպանություն գործել:

«Եթե հիմնվենք այնպիսի փորձաքննության վրա, որտեղ ասվում է՝ հնարավոր է՝ ինքնասպանություն գործեր, ու այդ հիմքով երկու երիտասարդ դատապարտվեն, նման կերպ արդարադատություն չի կարող իրականացվել»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ փորձագետը եզրակացություն կազմելիս հիմնվել է միայն վկաներից երեքի ցուցմունքների վրա ու չի հիմնավորել, թե ինչու:

Պաշտպանը նաեւ կասկածի տակ առավ փորձաքննության եզրակացության այն մասը, որտեղ նշվում է, որ Մանուչար Մանուչարյանը ծառայակիցների կողմից ստորացվելուց, ծաղրուծանակի ենթարկվելուց հետո ունեցել է անելանելի վիճակում գտնվելու զգացողություն, այդ պատճառով էլ, հնարավոր է, ինքնասպանություն գործեր:

«Ինչպե՞ս է հնարավոր, որ անելանելի վիճակում գտնվեր ու ոչ մեկի չդիմեր օգնության»,- ասաց պաշտպանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը նույնպես կասկած հայտնեց դատահոգեբանական փորձաքննության եզրակացության վերաբերյալ` միջնորդելով դատարան հրավիրել եզրակացությունը տված փորձագետին:

«Փորձագետը՝ Էլդա Աբրահամյան Գրինը, կեղծ եզրակացություն է տվել: Նա 1999–ից նույն  եզրակացություններն է տալիս բոլոր գործերով, որոնցում անպայման կապ է տեսնում տուժողի սպանության եւ նախաքննական մարմնի կողմից որպես մեղադրյալներ ներգրավված անձանց գորշողությունների միջեւ: Բայց իրականում այս երիտասարդները մեղք չունեն. ոչ թե ինքնասպանություն է կատարվել, այլ սպանություն: Իսկական մեղավորների փոխարեն երկու անմեղ երեխա է դատվում»,- ասաց  Ռուբեն Մարտիրոսյանը:

Ռուբեն Մարտիրոսյանի միջնորդությունը դատարանը կքննարկի հաջորդ դատական նիստին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://news.am/arm/news/288771.html

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը