2015թ.-ին ՀՀ զինված ուժերում և ԼՂ ՊԲ -ում մահվան դեպքերի վիճակագրություն
Ձեզ ենք ներկայացնում «Խաղաղության երկխոսություն» հկ-ի իրականացրած ուսումնասիրությունը ՀՀ ԶՈՒ-ում 2015թ.-ի ընթացքում գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ։
Նշված ժամանակահատվածում հայտնի է դարձել 77 մահվան դեպքի մասին, որից 32-ը տեղի է ունեցել ՀՀ, 45-ը՝ ԼՂ տարածքում։
41 զինծառայող մահացել է հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով (7՝ ՀՀ տարածքում, 34՝ ԼՂ տարածքում)։
Կարեն Գրիգորյանն ու Վարդան Մկրտչյանը զոհվել են նույն միջադեպի արդյունքում՝ ԼՂ տարածքում, հունվարի 2-ի, լույս 3-ի գիշերը:
- Արման Հարությունյան(17 հունվար, ՀՀ)
- Սուրեն Փիլոսյան(20 հունվար, ԼՂ)
- Նահապետ Ասատրյան(21 հունվար, ԼՂ)
- Արման Ուդումյան(21 հունվար, ՀՀ)
- Կարեն Գալստյան
- Արտակ Սարգսյան
Կարեն Գալստյանը և Արտակ Սարգսյանը զոհվել են նույն միջադեպի արդյունքում, ՀՀ տարածքում, հունվարի 23-ին:
- Շեքսպիր Հակոբյան(5 փետրվար, ԼՂ)
- Արտակ Աղեկյան
- Հայկ Բարոյան
Արտակ Աղեկյանը և Հայկ Բարոյանը զոհվել են նույն միջադեպի արդյունքում, ԼՂ տարածքում, փետրվարի 28-ին:
- Արսեն Կարապետյան(2 մարտ, ԼՂ)
- Հակոբ Խաչատրյան
- Էդուարդ Հայրապետյան
- Արշակ Հարությունյան
- Սամվել Հակոբյան
Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը և Արշակ Զադոյանը մահացել են նույն միջադեպի արդյունքում, մարտի 19-ին, ԼՂ տարածքում, իսկ Սամվել Հակոբյանը նույն միջադեպի ժամանակ ստացած վնասվածքների հետևանքով մահացել է մարտի 26-ին՝ հիվանդանոցում։
- Անհայտ
- Անհայտ
Times.am և Tert.am լրատվական կայքերը գրում են, որ հունվարի 5-ի՝ լույս 6-ի գիշերը ԼՂ սահմանին տեղի ունեցած միջադեպի արդյունքում զոհվել են նաև Պաշտպանության բանակի երկու պայմանագրային զինծառայող: Այս մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն հայտնի չէ։ Տվյալների բացակայության պատճառով այս դեպքերը կայքի տվյալների բազա անցկացնել հնարավոր չէ, ուստի նրանք արտահայտված չեն ինֆոգրաֆիկայում:
- Հովսեփ Անդրեասյան(29 մարտ, ԼՂ)
- Լևոն Միրզոյան(7 ապրիլ, ԼՂ)
- Հայկ Քեշիշօղլյան(7 ապրիլ, ՀՀ)
- Արման Եփրեմյան(26 հունիս, ՀՀ)
- Կարեն Հովհաննսիյան(12 օգոստոս, ԼՂ)
- Իվան Բաբայան(15 օգոստոս, ԼՂ)
- Հայկ Թևոյան(3 սեպտեմբեր, ՀՀ)
- Մարատ Խաչատրյան
- Արման Ստեփանյան Մարատ Խաչատրյանը և Արման Ստեփանյանը մահացել են նույն միջադեպի արդյունքում, սեպտեմբերի 4-ին, ԼՂ տարածքում։
- Նորայր խաչատրյան
- Ռոբերտ Մկրտչյան
- Հարութ Հակոբյան
- Կարեն Շահինյան
Նորայր Խաչատրյանը, Ռոբերտ Մկրտչյանը, Հարութ Հակոբյանը և Կարեն Շահինյանը մահացել են նույն միջադեպի արդյունքում, սեպտեմբերի 25-ին, ԼՂ տարածքում։
Վահե Վանոյանը և Միքայել Թորոսյանը մահացել են նույն միջադեպի արդյունքում, նոյեմբերի 12-ին, ԼՂ տարածքում։
- Էրիկ Էդիկի Գրիգորյան (4 դեկտեմբեր, ԼՂ)
- Գարիկ Գուրգենի Ավանեսյան (8 դեկտեմբեր, ԼՂ)
- Վարդան Արթուրի Վարդանյան (11 դեկտեմբեր, ԼՂ)
- Կարեն Արմենի Գրիգորյան (11 դեկտեմբեր, ԼՂ)
- Աղասի Արսենի Գրիգորյան
- Ռուբեն ՌոբերտիԱլեքսանյան
Աղասի Գրիգորյանը և Ռուբեն Ալեքսանյանը մահացել են նույն միջադեպի արդյունքում, դեկտեմբերի 12-ին, ԼՂ տարածքում։
- Սիդար Իգորի Ալոյան (4 դեկտեմբեր, ԼՂ)
- Կարեն Սիսակի Աքուլյան (4 դեկտեմբեր, ԼՂ)
7 զինծառայող ինքնասպանություն է գործել
- Ալբերտ Սաֆարյան(27 փետրվար, ԼՂ)
Ալբերտ Սաֆարյանի ինքնասպանության նախնական վարկածը հերքվել է: Այս մասին հունիսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է մահացած զինծառայողի հայրը՝ Էմիլ Սաֆարյանը:
«Գործով զբաղվող քննիչն ինձ ասաց, որ ինքնասպանության վարկածը հերքվել է, իրականում սպանություն է եղել, սակայն այլ մանրամասներ չասաց: Մոտ օրերս հանդիպելու եմ քննիչի հետ գործի նյութերին ծանոթանալու համար», – ասաց նա՝ նշելով, որ գործի նախաքննությունը դեռ չի ավարտվել:
Ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Սաֆարյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալված 3 կասկածյալի մեղադրանք է առաջադրվել` զինծառայողին վիրավորելու, ծաղրելու, բռնություն գործադրելու համար։
- Սամվել Միրզոյան(6 Մարտ, ՀՀ)
- Հարություն Համբարյան(8 մայիս, ԼՂ)
Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն զորամասի զինծառայող Դ. Հարությունյանը, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, իր թվացյալ գերակայությունն ընդգծելու շարժառիթներով, վիրավորել և բռնություն է գործադրել զինծառայող Հ. Համբարյանի նկատմամբ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա Դ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով և 360-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ)։
- Էդգար Մելքոնյան (11 հունիս, ԼՂ)
- Մավրիկ Մելքոնյան(30 հունիս, ՀՀ)
- Նարեկ Հարությունյան(6 սեպտեմբեր, ՀՀ)
- Գևորգ Խաչատրյան (28 նոյեմբեր, ՀՀ)
Քրեական գործով կատարված քննչական գործողությունների արդյունքում 4 անձի մեղադրանք է առաջադրվել։ Ա. Ոսկանյանի և Հ. Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Հ. Վարդևանյանի և Ա. Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ քննիչների միջնորդությունները դատարանի կողմից չեն բավարարվել:
Գրանցվել է սպանության 5 դեպք
- Հայկազ Բարսեղյան(29 հունվար, ՀՀ)
Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, այն է`«պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով և որն էական վնաս է պատճառել»:
Նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար:
Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատվել է առանձին վարույթ, որի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ Ա. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով՝ զինծառայողին վիրավորանք հասցնելու համար, որի նախաքննությունն ավարտվել է։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
- Տիգրան Սիմոնյան(10 փետրվար, ԼՂ)
Տիգրան Սիմոնյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տարոն Ազատի Գեդեոնյանը․ մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու և արդյունքում ծանր հետևանքներ առաջացնելու կասկածանքով։
- Արմեն Օսիպյան(14 փետրվար, ԼՂ)
- Աշոտ Հովհաննիսյան(18 օգոստոս, ՀՀ)
- Դերենիկ Պապյան (19 սեպտեմբեր, ՀՀ)
Նախնական քննության տվյալներով՝ Դ. Պապյանը դիտողություն է արել համագյուղացի, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Ա. Մկրտումյանին՝ անվայել պահվածքի համար, ինչից վրդովված, վերջինս վերցրել է որսորդական հրացանը և կրակել Դ. Պապյանի վրա։
Դեպքի առթիվ 19.09.2015թ. հարուցվել է քրեական գործ է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Ա. Մկրտումյանը ձերբակալվել է;
1 զինծառայող հանկարծամահ է եղել
- Հայկ Մարգարյան(22 մարտ, ԼՂ)
20 զինծառայող մահացել է դժբախտ պատահարի հետևանքով
- Արթուր Առաքելյան (9 ապրիլ, ԼՂ)
- Արտյոմ Թովմասյան(17 ապրիլ, ՀՀ )
- Արթուր Վարդևանյան(17 հունվար, ԼՂ)
- Սասուն Զիրոյան(5 հուլիս, ԼՂ)
- Մարատ Թադևոսյան(5 հուլիս, ԼՂ)
- Արսեն Հունայան(5 հուլիս, ՀՀ)
- Տարոն Սեդրակյան(5 սեպտեմբեր, ՀՀ)
- Գրիգոր Սահակյան(5 սեպտեմբեր, ՀՀ)
- Գևորգ Վարդանյան(5 սեպտեմբեր, ՀՀ)
- Սևակ Գասպարյան(11 սեպտեմբեր, ՀՀ)
- Սուրեն Դավթյան(21 սեպտեմբեր, ՀՀ)
- Գալուստ Վեդոյան (22 հուլիս, ՀՀ)
- Բաբկեն Սարուխանյան (14 հոկտեմբեր, ՀՀ)
- Հարություն Հակոբյան (30 հոկտեմբեր, ՀՀ)
- Խաչիկ Պողոսյան(6 նոյեմբեր, ՀՀ)
- Վոլոդյա Մարտիրոսյան(15 նոյեմբեր, ՀՀ)
- Արամ Ասլանյան (15 նոյեմբեր, ՀՀ)
- Գոռ Վահանի Օհանյան (17 դեկտեմբեր, ԼՂ)
- Տարոն Կարապետյան (20 դեկտեմբեր, ՀՀ)
- Ս. Գալստյան (21 դեկտեմբեր, ՀՀ)
3 զինծառայող մահացել է առողջական խնդիրների հետևանքով
- Խդր Սարոյան(29 մայիս, ՀՀ)
- Սարգիս Մամյան (5 հունիս, ՀՀ)
- Լևոն Տոնոյան (5 նոյեմբեր, ՀՀ)
Ավելացվել է 15 January, 2016