Արտակ Նազարյան (2 մասից)

Ըստ պաշտոնական վարկածի`2010թ.-ի հուլիսի 27-ին` ժամը 08.00-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող մարտական հենակետում հրաձգային դասակի հրամանատար, հենակետի ավագ, լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանը, իրեն ամրակցված մարտական զենքից ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում: Ըստ փորձաքննության արդյունքների` Արտակ Նազարյանի մահը վրա է հասել «գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների սուր խանգարումից, որը պայմանավորված է եղել գլխի հրազենային գնդակային թափանցող, միջանցիկ վիրավորումով` մուտքի անցքը տեղակայված է բերանի խոռոչում` քիմքի շրջանում, ելքինը` ձախ կողմնա-ծոծրակային շրջանում»:

Մահացած սպայի հարազատները չեն հավատում պաշտոնական վարկածին եւ համարում են, որ նրան սպանել են: Ըստ փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի, գործի նախաքննության ընթացքում բազմաթիվ խախտումներ եւ անօրինականություններ են կատարվել, որոնց շնորհիվ միայն հնարավոր է եղել սպանության գործը որպես ինքնասպանություն ներկայացնել:

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը