Տիգրան Օհանջանյան (5 մասից)

Մահվան պաշտոնական պատճառները.
2007թ. օգոստոսի 30-ին 22:45 սահմաններում զորամասի կապի հանգույցի մոտ զինծառայող Տիգրան Օհանջանյանը հպվելով ռադիոռելեային կայանը պահող ձգալարին, էլեկտրահարվել է և տեղում մահացել: Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 376 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցվել է քրեական գործ և մեղադրանք է առաջարդվել երկու զինծառայողների նկատմամբ:
Շուրջ երեք տարի նախաքննություն իրականացնելուց հետո, 2010թ. հունվարին դատարանի դատավճռով նշված երկու զինծառայողների նկատմամբ հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի նյութերը հետ են ուղղարկվել ՀՀ զինդատախազություն` հանցանք կատարած անձին հայտնաբերելու և նրան մեղադրանք առաջադրելու նպատակով: 2011թ. հունվարին ՀՀ զինդատախազի ցուցումով հանձնարարվել է ՀՀ ՊՆ Քննչական ծառայությանը նոր քննություն իրականացնելու համար: Ներկայումս քրեական գործի քննությունը շարունակվում է: Գործով ձեռբակալվածներ և կալանավորվածներ չկան:
Ըստ Տիգրան Օհանջանյանի ծնողների, իրենց տղայի սպանությունը կատարվել է բանակային կորպուսի նախկին հրամանատար, ներկայումս ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի “թիկնապահների” կողմից, որոնց որևէ կերպ չեն ներգրավել քրեական գործի շրջանակներում: Անտեսվել է այն փաստը, որ նշված անձանց հանգստյան սենյակը գտնվում է դեպքի վայրից ընդամենը 1,5 մետր հեռավորության վրա, հետևաբար նրանք տեղեկացված եղել են կատարվածի մասին:
Տիգրան Օհանջանյանի հագուստը պատառոտված վիճակում է եղել, սակայն շուրջ երկու ամիս ուշացումով փորձաքննության է ուղարկվել բոլորովին այլ հագուստ, որը պատառոտված չի եղել: Ձգալարը, որին հպվել է Տ. Օհանջանյանը չի առգրավվել, մինչդեռ ընթերականերով քննիչը կազմել է արձանագրություն ձգալարը առգրավելու մասին: Քննիչի կողմից կեղծվել է դեպքի վայրը: Նշանակված առաջին դատաէլեկտրոտեխնիկական փորձաքննությունն իրականացնելիս, փորձագետը փորձաքննությունն իրականացրել է առանց համապատասխան սարքավորումների: Վկա Արմեն Գալստյանն ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ ՀՀ զինդատախազի և ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետի մոտ հանդիպման ժամանակ տվել է իրարամերժ և հակասական ցուցմունքներ և բացատրություններ, որոնք քննիչի պատշաճ ուշադրությանը չեն արժանացել: Ակնհայտ կեղծումներ են տեղի ունեցել դատական բժիշկ Վիգեն Ադամյանի կողմից, դատաբժշկի կողմից չեն արձանագրվել աչքի, ծնոտի, գլխի հատվածներում առկա վնասվածքները, ձեռքի ափի կապտուկները: Առկա են հանգուցյալի նկարները մինչև դիահերձումը: Բացի այդ, Տ. Օհանջանյանը բանակ է զորակոչվել առանց առջևի վերին կտրող ատամի, մինչդեռ փորձաքննության եզրակացության մեջ նշված է, որ վերին ատամնաշարը բնական է և ամբողջական:

Ծնողները չեն դադարում դիմել տարբեր ատյաններին` խնիդրները հնչեցնելու և ակնառու հակասությունների պատասխանը գտնելու համար:

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը