Գեղամ Սերգոյան (2 մասից)

37673 զորամասի դասակի հրամանատարը  2007թ.-ի ապրիլի 15-ին, նշանակված լինելով զորամասի հերթապահ, հերթապահության սենյակում տեսնելով նույն զորամասի զինծառայող կրտսեր սերժանտ  Գեղամ Սերգոյանին, ով հեռուստացույցով ցուցադրվող հաղորդման առիթով փորձել է կատակել իր հետ, դիտողություն է արել նրան առանց թույլտվության հերթապահության սենյակ մտնելու համար եւ, չնայած Գ.Սերգոյանի կողմից դիտողությունն ընդունելու եւ սենյակից դուրս գալու փորձին, նրա կատակը որպես վիրավորանք ընկալելով, իրեն ամրակցված ատրճանակից կրակել է Գեղամ Սերգոյանի ծնոտին եւ զրկել նրան կյանքից: Փաստի առթիվ հարուցվել է ՀՀ քր. Օր-ի 375 հոդվածի 1-ին մասով (իշխանության չարաշահում, իշխանազանցություն կամ իշխանական անգործություն) եւ 34-104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանության փորձ) քրեական գործ իսկ հետագայում այն վերավորակվել է 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (խուլիգանական դրդումներով կատարված սպանություն) եւ 375 հոդվածի 1-ին մասով  (իշխանության չարաշահում, իշխանազանցություն կամ իշխանական անգործություն)

Սույն գործով ամբաստանյալը նույն զորամասի զինծառայող Հենրիխ Գրիգորյանն է, ում Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատապարտել էր 15 տարվա ազատազրկման, իսկ տուժող կողմը բողոքարկելով այդ դատավճիռը` քրեական վերաքննիչ դատարանից պահանջել է ամբաստանյալին դատապարտել ցմահ ազատազրկման եւ նրանից բռնագանձել 300.000 եվրոյին համարժեք դրամ` որպես բարոյական վնասի փոխհատուցում,

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը