Արայիկ Ավետիսյան (4 մասից)
2001թ.-ի հոկտեմբերի 1-ին 70179 զորամասում զինծառայող Կ.Սարգսյանը Արայիկ Ավետիսյանից վերցնել է ատրճանակը եւ կրակել Արայիկ Ավետիսյանի վրա՝ սպանելով վերջինիս: Սույն քրեական դեպքը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով:
Ըստ զոհվածի մոր` հրամանատարն արձակուրդ ուղարկելու համար իր որդուց 100 դոլար գումար է պահանջել, ինչպես ընդունված է իրենց գումարտակում: Արայիկը վճարել է ընդամենը 15 000 դրամը` տնեցիների ձեռքին փող չլինելու պատճառով:
Մհեր Ստեփանյանն էլ, Անահիտ Մկրտչյանի պնդմամբ, ըմբռնումով չի մոտեցել զինվորի ծնողների սոցիալական վիճակին, իր աշխատասենյակում ծնկի է իջեցրել ժամկետային զինծառայողին և ատրճանակով կրակել գլխին:
2003 թ. դեկտեմբերին Վայոց Ձոր մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ, Արայիկ Ավետիսյանին անզգույշ սպանելու համար 6 տարվա ազատազրկման է դատապարտվել նույն զորամասի ժամկետային զինծառայող Կարեն Սարգսյանը, իսկ նախաքննության ներկայացրած վարկածում Մհեր Ստեփանյանի մեղավորության վերաբերյալ որևէ խոսք չի եղել: Զոհվածի ծնողների բողոքարկումից հետո դատարանի վճռով նշանակվել է լրացուցիչ քննություն, որն այդպես էլ դատարան չի հասել ու 2009թ. փետրվարի տասին քննիչի որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է:
Ավելացվել է 02 February, 2016