Տիգրան Համբարձումյան (3 մասից)
2011 թ. հունիսի 28-ին’ ժամը 18:30-ի սահմաններում, Տիգրան Համբարձումյանն ինքնակամ լքել է զորամասը: Որոնողական աշխատանքների արդյունքում հունիսի 29-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, զինծառայողի դիակը հայտնաբերվել է զորամասից մոտ 100 մետր հեռավորության վրա՝ դեմքի և պարանոցի հյուսվածքների բացակայությամբ: Դեպքի վայրի զննությամբ, դիակից մոտ 16մ հեռավորության վրա, ծառի տակ, հայտնաբերվել է արնանման հետք, որից մոտ 3մ հեռավորության վրա՝ «Ռապիրա» տեսակի ածելի: Դիակի զննությամբ՝ ձախ ձեռքի վրա առկա է լայնակի վերք՝ 7-8սմ երկարությամբ և 1,5×2սմ խորությամբ:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը): Ներկայում գործով մեղադրյալներ կամ կասկածյալներ չկան, նախաքննությունը շարունակվում է:
Ավելացվել է 02 February, 2016