Վալերիկ Մուրադյան (3 մասից)

Վալերի Մուրադյանը 2010թ. մարտի 14-ի լույս 15-ի գիշերը կասկածելի հանգամանքներում մահացել է ԼՂՀ Ստեփանակերտի «Հայկազով» (39138) զորամասում: Նրան գտել են կախված վիճակում: Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության դրդելու հատկանիշներով, սակայն տղայի մայրը՝ Նանա Մուրադյանը, պնդում է, որ բոլոր փաստերը ցույց են տալիս, որ իր որդուն սպանել են: Վալերի Մուրադյանի մահվան փաստի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է և նախաքննությունն իրականացվել է ԼՂՀ-ում, իսկ 2011թ. հունվարին տղայի մոր՝ Նանա Մուրադյանի բազմաթիվ բողոքներից հետո հանձնարարվել է ՊՆ Քննչական ծառայությանը լրացուցիչ նախաքննություն իրականացնել: Նախաքննության վերսկսումից հետո կալանավորվել է զինծառայող, որը մեղադրվել է դեպքից մեկ ամիս առաջ Վ. Մուրադյանին ապտակելու և նվաստացնելու համար: Զինծառայողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ԱԺ համաներման մասին որոշման հիման վրա:

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը