2016թ.-ի հունվար-մարտ ամիսներին ՀՀ զինված ուժերում և ԼՂ ՊԲ -ում մահվան դեպքերի վիճակագրություն
Ձեզ ենք ներկայացնում «Խաղաղության երկխոսություն» հկ-ի իրականացրած ուսումնասիրությունը ՀՀ ԶՈՒ-ում և ԼՂ ՊԲ-ում 2016թ-ի առաջին եռամսյակում գրանցված մահվան ելքով դեպքերի հետ կապված։
Ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել 16 մահվան դեպքի մասին, որոնցից 8-ը տեղի է ունեցել ՀՀ, իսկ 8-ը՝ ԼՂ տարածքում։
Ըստ առկա տվյալների՝
3 զինծառայող զոհվել է հրադադրի ռեժիմի խախտման հետևանքով.
- Արամայիս Ոսկանյան (9 հունվար, ԼՂ )
- Սիմոն Ճավրշյան (5 փետրվար, ԼՂ )
- Արտյոմ Վարդերեսյան (17 մարտ, ԼՂ)
5 զինծառայող ինքնասպանություն է գործել
- Դավիթ Տերտերյան (18 փետրվար, ԼՂ)
- Թեմուր Սլոյան (19 փետրվար, ԼՂ)
Թեմուր Սլոյանը և Կամո Հովհաննիսյանը մահացել են նույն միջադեպի արդյունքում:
2016 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, N զորամասի 3-րդ ջոկի գնդացրորդ, շարքային Թ. Սլոյանը, նույն զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետի մոտ իրեն ամրակցված գնդացրից կրակել է նույն ջոկի հրամանատար, մարտական դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Կամո Հովհաննիսյանի դեմքի շրջանին։ Ստացած վնասվածքից Կ. Հովհաննիսյանը տեղում մահացել է, որից հետո շարքային Սլոյանն ինքն իրեն գլխի շրջանում պատճառել է հրազենային մահացու վիրավորում: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
- Սարգիս Օհանյան (11 մարտ, ԼՂ)
- Կամո Մարտիրոսյան ( 14 մարտ, ՀՀ)
- Մեսրոպ Ղուրշուդյան (29 մարտ, ՀՀ)
Գրանցվել է սպանության 2 դեպք
- Կամո Հովհաննիսյան (19 փետրվար, ԼՂ)
- Հովհաննես Հարությունյան (17 մարտ, ԼՂ)
Մարտական դիրքում զինծառայող Հովհաննես Հարությունյանի՝ գլխի հատվածում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել մարտական դիրքում նրա հետ ծառայություն իրականացրած մեկ այլ զինծառայողի։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ շարքայինին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (սպանություն, որը կատարվել է խուլիգանական դրդումներով)։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
1 զինծառայող հանկարծամահ է եղել
- Սևակ Համբարձումյան (24 մարտ, ՀՀ)
1 զինծառայող էլեկտրահարվել է: Քրեական գործ է հարուցվել «Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ՝ եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ» հոդվածով:
- Սարգիս Մանուկյան (30 մարտ, ՀՀ)
4 զինծառայող մահացել է դժբախտ պատահարի հետևանքով
- Կարեն Կարապետյան (9 մարտ, ՀՀ)
- Վահան Ղուկասյան (9 մարտ, ՀՀ)
- Ռուսլան Հարությունյան (9 մարտ, ՀՀ)
- Արսեն Հովսեփյան (23 մարտ, ՀՀ )
Ավելացվել է 01 April, 2016