Հայաստանի պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ 2015

Թրանսփարենսի Ինթերնեշնլի Պաշտպանության և անվտանգության ծրագրի շրջանակներում մշակվել է կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ` «Պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ»` վերլուծելու պաշտպանության և անվտանգության համակարգի հիմնական ռիսկային՝ քաղաքական, ֆինանսական, անձնակազմի, գործողությունների և գնումների ոլորտները: Այս ոլորտներում կոռուպցիոն ռիսկերը գնահատող 77 հարցից բաղկացած հարցաշարի հիման վրա երկիրը դասվում է A-F խմբերից որևէ մեկում, որտեղ A-ում կոռուպցիոն ռիսկերը շատ ցածր են, իսկ F-ում՝ շատ բարձր:

ԹԻ ՊԱԾ Պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ ուսումնասիրության շրջանակներում իրականացվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության համակարգի կոռուպցիոն ռիսկերի գնահատում: Ուսումնասիրությունը թարգմանվել է հայերեն և հրապարակվել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակառուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Օրինավորության խթանումը ՀՀ պաշտպանության համակարգում» ծրագրի շրջանակներում:

Հայաստանի Հանրապետությունն ընդգրկվել է D խմբում, որը համապատասխանում է պաշտպանության և անվտանգության ոլորտում կոռուպցիոն բարձր ռիսկերի առկայությանը: Ռիսկերի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են ֆինանսական, գործողությունների և գնումների ոլորտներում` համապատասխանելով E խմբի չափանիշներին, որոնք բնութագրվում են շատ բարձր կոռուպցիոն ռիսկերի առկայությամբ:

Հայաստանի պաշտպանության համակարգի 2015 թ. հակակոռուպցիոն համաթիվը (pdf)

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը