2016թ.-ի հունվար-հունիս ամիսներին ՀՀ զինված ուժերում և ԼՂ ՊԲ -ում մահվան դեպքերի վիճակագրություն
Ձեզ ենք ներկայացնում «Խաղաղության երկխոսություն» հկ-ի իրականացրած ուսումնասիրությունը ՀՀ զինված ուժերում և ԼՂ ՊԲ -ում 2016թ. առաջին կիսամյակում գրանցված մահվան ելքով դեպքերի վերաբերյալ։ Այն իր մեջ ներառում է նաև «քառօրյա պատերազմի» արդյունքում զոհված զինծառայողների ցանկը, որը առանձին է ներկայացված:
Նշված ժամանակահատվածում կազմակերպությանը հայտնի է դարձել 56 մահվան դեպքի մասին, եւս 80 զինվորականի «քառօրյա պատերազմում» զոհվելու մասին տեղեկություններ է հաջողվել հավաքել։ Մեկ զոհված զինծառայողի մասին, ըստ mamul.am-ի, հայտնել է առողջապահության նախարարը, սակայն դեռևս հնարավոր չի եղել ճշտել նշված զինվորի ինքնությունը։
«Խաղաղության երկխոսությանը» հայտնի դարձած 56 մահվան դեպքերից 5-ը սպանություն է.
- Կամո Հովհաննիսյան (19 փետրվար, ԼՂ)
Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու զինծառայողի մահվան դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի փետրվարի 19-ին, ժամը 06:50-ի սահմաններում, N զորամասի 3-րդ ջոկի գնդացրորդ, շարքային Թ.Սլոյանը, նույն զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետի մոտ իրեն ամրակցված գնդացրից կրակել է նույն ջոկի հրամանատար, մարտական դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Կամո Հովհաննիսյանի դեմքի շրջանին։ Ստացած վնասվածքից Կ. Հովհաննիսյանը տեղում մահացել է, որից հետո շարքային Սլոյանը ինքն իրեն գլխի շրջանում պատճառել է հրազենային մահացու վիրավորում:
- Հովհաննես Հարությունյան (17 մարտ, ԼՂ)
Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ զինծառայող, կրտսեր սերժանտ Հ. Հարությունյանի վրա դիմահար կրակոց է արձակվել նույն մարտական դիրքում որպես դիտորդ ծառայություն իրականացրած, կոչումով շարքային մեկ այլ զինծառայողի կողմից։ Քննությամբ պարզվել է սպանության հանգեցրած վիճաբանության պատճառը։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ շարքայինին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (սպանություն, որը կատարվել է խուլիգանական դրդումներով)։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։[1]
- Գրիգոր Ավետիսյան (6 ապրիլ, ԼՂ)
- Սուրեն Արամյան(6 ապրիլ, ԼՂ)
2016 թվականի ապրիլի 6-ին N զորամասի հրետանու կրակային դիրքում մահացու հրազենային վիրավորումներով հայտնաբերվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը և Սուրեն Արթուրի Արամյանը:
Նախնական քննության տվյալներով՝ իրեն ուղղված հայհոյանքների համար վրեժխնդիր լինելու շարժառիթով նույն զորամասի մեկ այլ ժամկետային զինծառայող 2016 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոցներ է արձակել նախ՝ Գ. Ավետիսյանի, ապա՝ Ս. Արամյանի ուղղությամբ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ շարքային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։[2]
- Հակոբ Գևորգյան (25 մայիս, ՀՀ)
Հակոբ Գևորգյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է քննչական խումբ։
Նախնական քննության տվյալներով՝ դեպքի օրը տեղի է ունեցել վիճաբանություն մի քանի զինծառայողի միջև, որը վերածվել է ծեծկռտուքի։ Նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ նշված միջադեպի ժամանակ ժամկետային զինծառայող Գ.Կոսոբոգլյանը ձեռքերով, ոտքերով հարվածներ է հասցրել Հ. Գևորգյանի մարմնի տարբեր մասերին, իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով հարվածել նրա կրծքավանդակի ձախ հատվածին, ապա մարմնական վնասվածք պատճառել մեկ այլ զինծառայողի՝ շարքային Ա.Կարապետյանին։
Ապացույցների հիման վրա Գ. Կոսոբոգլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։[3]
7 ինքնասպանություն
- Դավիթ Տերտերյան (18 փետրվար, ԼՂ)
- Թեմուր Սոլոյան (19 փետրվար, ԼՂ)
Մանրամասներին կարելի է ծանոթանալ վերեւում՝ Կամո Հովհաննիսյան–ի սպանության նկարագրությունում։
- Սարգիս Օհանյան (11 մարտ, ԼՂ)
- Կամո Մարտիրոսյան (14 մարտ, ՀՀ)
Զինծառայող Կամո Մարտիրոսյանի մահվան դեպքի առթիվ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել 5 զինծառայողի:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա 5 զինծառայողի, որոնցից 4-ը՝ պարտադիր ժամկետային, իսկ 1-ը՝ պայմանագրային, առաջադրվել են մեղադրանքներ։ Երկու ժամեկտային զինծառայողի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով (զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին վիրավորանք հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից), երկու ժամկետային զինծառայողի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադասի (ենթակայի) կողմից պետի (հրամանատարի), ինչպես նաև՝ պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ)։ Պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտին մեղադրանք է ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով, 365-րդ հոդվածի 1-ին մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) և 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը)։[4]
- Մեսրոպ Ղուրշուդյան (29 մարտ, ՀՀ)
- Հովհաննես Պետրոսյան (25 ապրիլ, ՀՀ)
- Հրնատ Գրիգորյան (17 մայիս, ԼՂ)
Ժամկետային զինծառայող Հրանտ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատար Վ.Բալայանին:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վ. Բալայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը) և 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։[5]
22 հրադադրի ռեժիմի խախտում (ներառված չեն «քառօրյա պատերազմի» արդյունքում զոհված զինծառայողների տվյալները)
- Արամայիս Ոսկանյան (9 հունվար, ԼՂ)
- Սիմոն Ճավրշյան (5 փետրվար, ԼՂ)
- Արտյոմ Վարդերեսյան (17 մարտ, ԼՂ)
- Վլադիմիր Մելքոնյան (1 ապրիլ, ԼՂ)
- Արմեն Գասպարյան (6 ապրիլ, ԼՂ)
- Գևորգ Մղդեսյան(8 ապրիլ, ԼՂ)
- Հրաչ Մուրադյան (8 ապրիլ, ԼՂ)
- Մանվել Գևորգյան (14 ապրիլ, ԼՂ)
- Համլետ Հաջոյան (14 ապրիլ, ԼՂ)
- Գևորգ Գևորգյան (19 ապրիլ, ԼՂ)
- Մարատ Դանիելյան (21 ապրիլի, ԼՂ)
- Տիգրան Պողոսյան ( 26 ապրիլ, ԼՂ)
- Արամ Առուշանյան (26 ապրիլ, ԼՂ)
- Հայկ Մինասյան (26 ապրիլ, ԼՂ)
- Գարիկ Մովսիսյան (30 ապրիլ, ԼՂ)
- Վազգեն Հարությունյան (30 ապրիլ, ԼՂ)
- Աշոտ Զոհրաբյան (1 մայիս, ԼՂ)
- Սարգիս Գասպարյան (2 մայիս, ՀՀ)
- Արմեն Մարտիրոսյան (11 մայիս, ԼՂ)
- Արամ Օհանյան (14 մայիս, ՀՀ)
- Խաչատուր Հարությունյան (17 մայիս, ԼՂ)
- Վահե Եղոյան (25 մայիս, ԼՂ)
9 դժբախտ պատահար
Ռուսլան Հարությունյանը, Կարեն կարապետյանը և Վահան Ղուկասյանը մահացել են նույն միջադեպի՝ ավտովթարի արդյունքում, մարտի 9-ին Երևան Եղեգնաձոր ճանապարհին:
- Արսեն Հովսեփյան (23 մարտ, ՀՀ)
- Վարդան Մաթևոսյան (4 ապրիլ ՀՀ)
- Կարեն Դավթյան (5 ապրիլ, ԼՂ)
- Գառնիկ Ավետիսյան (11 ապրիլ, ՀՀ)
- Վարդան Ղրմաջյան
- Արմեն Գազարյան
Վարդան Ղրմաջյանը և Արմեն Գազարյանը զոհ են գնացել բնական աղետին (տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու), հունիսի 8-ին, ԼՂ-ում:
1 զինծառայող մահացել է առողջական խնդիրների հետևանքով
- Սուրեն Մոսիյան (29 մայիս, ԼՂ)
1 զինծառայող մահացել է էլեկտրահարման արդյունքում և քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ՝ եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)։
- Սարգիս Մանուկյան (30 մարտ, ՀՀ)
3 զինծառայող մահացել է անվտանգության կանոնների խախտման արդյունքում
- Սպարտակ Քալաշյան (20 ապրիլ, ԼՂ)
Նախնական քննության տվյալներով՝ 21.04.2016թ.՝ ժամը 07:00-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ. Բարեյանը, խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգը մաքրելու ժամանակ կրակոց է արձակել, որի հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սպարտակ Քալաշյանը:
Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ: Հ. Բարեյանը ձերբակալվել է:[6]
- Կարեն Աղաբեկյան (21 ապրիլ, ԼՂ)
Նախնական տվյալներով՝ 21.04.2016թ.՝ ժամը 14:30-ի սահմաններում, N զորամասի «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պ. Եգորյանը, խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, ինքնաձիգից կրակոց է արձակել, որի հետևանքով նշված ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտյուշի Աղաբեկյանը կրծքավանդակի աջ կեսի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում։
Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ: Պ. Եգորյանը ձերբակալվել է:[7]
- Խորեն Հարությունյան (2 հունիս, ԼՂ)
Ձեռնարկված քննչական գոծողությունների արդյունքում պարզվել է, որ Խ. Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքն ստացել է մարտական դիրքում կրտսեր սերժանտ Ա. Խաչատրյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցից։
Կրտսեր սերժանտը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։[8]
7 զինծառայողի և 1 կամավորի մահվան պատճառի վերաբերյալ մեզ դեռևս չի հաջողվել ամբողջական տեղեկություն ստանալ
- Սևակ Համբարձումյան (24 մարտ, ՀՀ)
Ս. Համբարձումյանը, գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային վիրավորումով, հայտնաբերվել է մարտի 24-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգարանում, մահացել` Կապանի քաղաքային հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (պետի (հրամանատարի) կողմից այլ շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը) և 360-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը) նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով Ն. Չիչակյանը մարտի 29-ին ձերբակալվել է։
- Գևորգ Ասոյան (1 մարտ, ՀՀ)
Ժամկետային զինծառայող Գևորգ Ասոյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի ժամկետային զինծառայող Մ. Մելիքյանին։
Վերջինիս ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ)։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։[9]
- Ռոբերտ Աբրահամյան (10 մարտ, ՀՀ)
- Սևակ Խաչատրյան (12 մարտ, ԼՂ)
- Օնիկ Սահակյան (21 մարտ, ԼՂ )
- Իգոր Հակոբյան
- Կորյուն Հարությունյան
03.05.2016թ.՝ ժամը 00:20-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Իգոր Հակոբյանի և Կորյուն Հարությունյանի դիերը: Արտաքին զննությամբ հրազենային, բեկորային վնասվածքներ, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։[10]
8. Էդգար Չաղլյան (29 հունիս, ՀՀ )
Ըստ news. am կայքի. մահացած զինծառայողներից մեկի հարազատը իրենց հետ զրույցում նշել է, որ դեպքը տեղի է ունեցել Ջրակնում, զինծառայողները գտնվել են շինությունում, որի կտուրը փլուզվել է, ինչի հետեւանքով նրանք մահացել են:
Ստորև ներկայացնում ենք ապրիլյան «քառօրյա պատերազմի» արդյունքում զոհված զինծառայողների անունները.
- Աբգարյան Տիգրան Արամի
- Աբրահամյան Արամ Արայիկի
- Աբրահամյան Հարություն Հովհաննեսի
- Աբաջյան Ռոբերտ Ալեքսանդրի
- Աղաջանյան Միշա Կամոյի
- Անդրեասյան Արման Սեյրանի
- Ալեքսանյան Բագրատ Արթուրի
- Ալիխանյան Վլադիմիր Վարուժանի
- Առաքելյան Ալեքսան Գևորգի
- Ասատրյան Աղասի Սարմենի
- Բալայան Ազնաուր Ռաֆիկի
- Բերակչյան Տիգրան Էդուարդի
- Գաբոյան Արգիշտի Արծվիի
- Գալստյան Հրաչ Վարդանի
- Գալստյան Սաշա Վաչագանի
- Գասպարյան Դավիթ Յուրիի
- Գասպարյան Նորայր Ժորայի
- Գևորգյան Արթուր Գառնիկի
- Գրիգորյան Անդրանիկ Մարատի
- Գրիգորյան Մաքսիմ Վագիֆի
- Գրիգորյան Օնիկ Կարոյի
- Գրիգորյան Հայկ Ռոդիկի
- Եղոյան Բենյամին Ներսեսի
- Եսայան Ժորա Արթուրի
- Երզնկյան Մհեր
- Զաքարյան Վահե Սամվելի
- Զոհրաբյան Անդրանիկ Ատոմի
- Թադևոսյան Վարդան Սուրիկի
- Թորոյան Հայկ Վահանի
- Իսկանդարյան Ռուբեն Աշոտի
- Կիրակոսյան Գոռ Կարապետի
- Կիրակոսյան Հովսեփ Գեղամի
- Հակոբյան Ռաֆիկ Խլղաթի
- Հարությունյան Գրիգոր Գևորգի
- Հայրապետյան Դավիթ Ռազմիկի
- Ղահրամանյան Հենրիկ Ռուդոլֆի
- Ղարիբյան Հրանտ Սամվելի
- Մայիլյան Հովսեփ Ռաֆայելի
- Մարգարյան Նոդարիկ Արտաշի
- Միքայելյան Արամայիս Գրիգորի
- Մկրտչյան Գեղամ Ռաշիդի
- Մելքոնյան Գագիկ Սուրիկի
- Մելքումյան Սուրեն Գրիշայի
- Մկրտչյան Սասուն Ֆահրադի
- Մկրտչյան Նարեկ Վարդանի
- Մովսեսյան Ռուդիկ Բախշիի
- Յուզիխովիչ Վիկտոր Ալեքսանդրի
- Նարինյան Վլադիկ Ստեփանի
- Ներսիսյան Կարեն Արտակի
- Շահբազյան Աշոտ Կարապետի
- Պետրոսյան Արտակ Այգավարդի
- Պողոսյան Ռոման Վլադիմիրի
- Ուրֆանյան Արմենակ Մեէրսի
- Սահակյան Ղարիբ Հայասերի
- Սահակյան Ադամ Խաչատուրի
- Սարգսյան Նորիկ Զավենի
- Սարգսյան Վրեժ Վարդանի
- Սահակյան Սարգիս Արմենակի
- Սիմոնյան Ազատ Քաջիկի
- Սիմոնյան Նվեր Սարոյի
- Սլոյան Քյարամ Քալաշի
- Ստեփանյան Մերուժան Արթուրի
- Վարդանյան Գևորգ Գագիկի
- Փարամազյան Յուրի Անատոլիի
- Օզմանյան Բորիս Ռաֆիկի
- Ասրյան Սեդրակ Սերգեյի
- Բեգլարյան Արմեն Մինասի
- Դանղյան Սերգեյ Գուրգենի
- Թովմասյան Մասիս Միքայելի
- Խալաֆյան Սարգիս Լազրի
- Հաջյան Նորայր
- Համաբարձումյան Կարո Ծերունի
- Հոսեփյան Նիկոլայ Սարգսի
- Հովհաննիսյան Արմեն Արեգի
- Ճարատանյան Սուրեն Սիսակի
- Միրզոյան Մայիս Երջանիկի
- Նիկալյան Եղիշե Արտավազդի
- Սարգսյան Դավիթ Բագրատի
- Փարսադանյան Գագիկ Կոլյայի
- Ալեքսանյան Էդուարդ Յուրիկի
[1] http://www.investigative.am/news/view/hovhannes-harutyunyan-spanutyun-mexadranq.html
[2] http://www.investigative.am/news/view/erku-zincarayoxi-spanutyun.html
[3] http://www.investigative.am/news/view/hakob-gevorgyan-spanutyun.html
[4] http://www.investigative.am/news/view/kamo-martirosyan-mexadranqner.html
[5] http://www.investigative.am/news/view/hrant-grigoryan-mah-mexadranq.html
[6] http://www.investigative.am/news/view/spartak-qalashyan-mah.html
[7] http://www.investigative.am/news/view/karen-aghabekyan-mah.html
[8] http://www.investigative.am/news/view/xoren-harutyunyan.html
[9] http://www.investigative.am/news/view/zincarayox-asoyan-gevorg.html
[10] http://www.investigative.am/news/view/koryun-harutyunyan-igor-hakobyan.html
Ավելացվել է 04 July, 2016