ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը եւս մերժեց «Խաղաղության երկխոսության» բողոքը
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն իր ապրիլի 25-ի որոշմամբ վարույթ էր ընդունել «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության վերաքննիչ բողոքն ընդդեմ ՀՀ վարչական դատարանի11.03.2016թ. որոշման, որով մերժվել էր ՀՀ պաշտպանության նախարարության՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի 2015 թվականի հուլիսի 09-ի թիվ 9-Ն հրամանի հավելված 1-ի 42-րդ և 43-րդ կետերն անվավեր ճանաչելու կազմակերպության պահանջը։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը, 2016թ. հուլիսի 8-ին մերժել է կազմակերպության վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով վարչական դատարանի որոշումը։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե մինչ այդ չբողոքարկվի ՀՀ վճռաբեկ դատարանում։
Ավելացվել է 25 July, 2016