Զեկույց՝ 2016 թ. ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների Եւ նրանց ընտանիքների սոցիալական պահավության վիճակի մասին

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, ելնելով պետության կողմից իր քաղաքացիների կյանքի, առողջության եւ անվտանգության ապահովման եւ դրանց վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկման պարտականությունից, իրականացրել է 2016 թ.-ի ապրիլի 2-5-ը ժամանակահատվածում պատերազմական գործողությունների (մինչեւ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության Գլխավոր շտաբերի պետերի կողմից հրադադարի հաստատումը) եւ դրանից հետո շարունակվող լարվածության հետեւանքով մահացության դեպքերի, հանգամանքների վերլուծություն, որի արդյունքները ներկայացրել է սույն զեկույցում:
Ավելացվել է 21 November, 2016