Վկան դատարանում հրաժարվել է ռազմական ոստիկանությունում բռնությամբ կորզված ցուցմունքներից

ԶՈՒ-ում գրանցված միջադեպերի արդյունքում, քրեական վարույթների շրջանակներում որպես կասկածյալ եւ վկա ՌՈ բերված անձանց խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի ապահովումը» ծրագրի շրջանակներում «Խաղաղության երկխոսությունը» շարունակում է ներկայացնել ՌՈ բաժիններում քաղաքացիների նկատմամբ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ հնարավոր բոլոր բաց աղբյուրներից հայտնի դարձած դեպքերը: 

Դրանց մի մասը «Խաղաղության երկխոսությանը» հայտնի է դարձել շնորհիվ այն բանի, որ 2012 թ.-ից կազմակերպությունն զբաղվում է նման գործերի շրջանակներում տուժողի իրավահաջորդների իրավական պաշտպանությամբ. նյութերի մի մասը տրամադրվել է քրեական գործերի շրջանակներում ներգրավված տուժողի իրավահաջորդների կամ նախաքննական եւ դատաքննական փուլերում նրանց ներկայացուցիչը հանդիսացող «Խաղաղության երկխոսության» փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի կողմից։ Մյուս դեպքերի մասին տեղեկատվություն ստացվել է ծրագրի փորձագետ, փաստաբան Մուշեղ Շուշանյանից, որն իրավական աջակցություն է ցուցաբերել գործերից մի քանիսով ներգրավված քաղաքացիներին:

Ժամկետային զինծառայող Թ. Ս.-ի մահվան գործով առանցքային վկա Ս. Ա.-ն հրաժարվել է նախաքննական ցուցմունքից և դատարանին պատմել, որ դեպքի օրը Թ. Ս.-ի վաշտի բոլոր 24 զինծառայողներին, այդ թվում՝ նաև իրեն, տեղափոխել են Ստեփանակերտի ՌՈ բաժին: Վկային վերցրել են կալանքի տակ և պահել 7 օր։ Մեկուսարանի հակասանիտարական վիճակով պայմանավորված՝ նրա մոտ առաջացել է մաշկային հիվանդություն, եւ նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ: Ըստ վկայի՝ մեկուսարանում պահվելու առաջին 4-5 օրերին նրան հարցաքննել է ՌՈ և քաղաքացիական հագուստով 8-10 հոգուց բաղկացած մի խումբ։ Նրան վախեցրել, ծեծել, խոշտանգել են և ստիպել տալ ակնհայտ կեղծ ցուցմունքներ, որոնց մի մասը նա այդպես էլ չի գրել: Վկան, այդուհանդերձ, նշված ժամանակահատվածում գրել է 4-5 ցուցմունք, որոնցից սակայն միայն մեկն է դրվել քրեկան գործի հիմքում, որից էլ հենց վկան դատարանում հրաժարվել է:

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանի ֆինանսական աջակցությամբ: Հրապարակման բովանդակության պատասխանատվությունը կրում է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը և այն չի արտացոլում Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանի տեսակետները:

 

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից
Ծրագիրն ֆինանսավորվում է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի կողմից
Ծրագիրն իրականացվում է Հանրային քաղաքականության ինստիտուտի հետ համատեղ
Ծրագիրն իրականացվում է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի  հետ համատեղ
  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը