2019թ.-ին հայկական բանակում գրանցված մահվան դեպքերի վիճակագրություն
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը նախորդ տարվա ընթացքում շարունակել է ՀՀ զինված ուժերում գրանցված մահվան ելքով միջադեպերի վերաբերյալ մշտադիտարկումը։ Կազմակերպությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ 2019թ․ հայկական ԶՈՒ-ում գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով, իսկ մինչ այդ՝ ՀՀ ՊՆ եւ ԼՂ ՊԲ տարածած հաղորդագրություններից, այլ բաց աղբյուրներից կարողացել է տվյալներ հավաքագրել հայկական զինված ուժերում 2019 թվականի ընթացքում գրանցված մահվան ելքով 44 դեպքի մասին։ 2018թ․-ի համեմատությամբ (65 դեպք) նախորդ տարվա ընթացքում մահվան ելքով միջադեպերի թիվը շոշափելիորեն նվազել է, սակայն երեքով ավելացել է սպանությունների թիվը (5՝ 2-ի փոխարեն)։ Գրանցվել է նաեւ հրադադարի ռեժիմի խախտման 4, դժբախտ պատահարների 16, ինքնասպանության 10, առողջական խնդիրների 8 և անփութության, անգործության արդյունքում գրանցված մահվան 1 դեպք։
Դեպքերից 28-ը տեղի է ունեցել ՀՀ, 15-ը՝ ԼՂ տարածքում, մեկ զինծառայողի մահվան վայրն անհայտ է։
Ստորեւ ներկայացված են դեպքերն՝ ըստ մահվան պատճառի։
Հրադադարի ռեժիմի խախտում
Սիփան Մելքոնյան (1 հունիսի, ԼՂ)
Հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արտյոմ Խաչատրյան (13 հունիսի, ԼՂ)
Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արման Բուլղադարյան (27 հուլիսի, ՀՀ)
ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։
Այս մասին իր ՖԲ էջում հուլիսի 28-ին գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել հենց նույն օրը, սակայն «Խաղաղության երկխոսության» հարցմանն ի պատասխան ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության գրության մեջ միջադեպը թվագրված է հուլիսի 27-ով։
Մուշեղ Աբովյան (3 հոկտեմբերի, ՀՀ)
2019թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով դեմքի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Նա Կողբ գյուղից էր:
Սպանություն
Մեսրոպ Գրիգորյան (11 փետրվարի, ՀՀ)
Զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հրազենային վիրավորումից մահացել է պայմանագրային զինծառայող, սպա Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը, ծնված 18.10.1985թ.։
Նախնական տեղեկություններով՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Կ.-ն, ավագ լեյտենանտ Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրեն ամրակցված գնդացրից կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից ժամը 17:20-ին Մ.Գրիգորյանը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Մահացած զինծառայողը մեծացել է մանկատանը, ունի քույր և եղբայր։
Ըստ Կոտայքի զինկոմի տեղակալ, փոխգնդապետ Բաբկեն Կուրղինյանի՝ Գրիգորյանը տևական ժամանակ ծառայել է զինված ուժերում, ապա դադարեցրել ծառայությունը: 2018թ. հոկտեմբերին նա նոր պայմանագիր էր կնքել, շարունակել ծառայությունը ԶՈւ-ում:
Կարեն Կարապետյան (12 մարտի, ԼՂ)
2019թ. մարտի 12-ին՝ ժամը 06։50-ի սահմանում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտակի Կարապետյանի` մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Կ.Կարապետյանի համածառայակիցը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Արա Առաքելյան (26 մարտի, ԼՂ)
2019թ. մարտի 26-ին` ժամը 18:30-ի սահմաններում N զորամասի նախկին զինավանի տարածքում, պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Արա Գեորգիի Առաքելյանի՝ մահացու և կրտսեր սերժանտ Անդրանիկ Կոմիտասի Կոշկանյանի՝ ձախ դաստակի շրջանի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժողների ծառայակիցը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Արման Լեւոնյան (28 սեպտեմբերի, ԼՂ)
Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արման Արմենի Լևոնյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:
Սեպտեմբերի 28-ին ժամը 06:50-ի սահմանում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արման Արմենի Լևոնյանի՝ կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արթուր Աջամյան (2 դեկտեմբերի, ԼՂ)
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:
2019թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:
Ինքնասպանություն
Էդգար Գրիգորյան (1 հունվարի, ՀՀ)
Tert.am-ի տեղեկություններով՝ ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել, պաշտոնական հաղորդագրություն գերատեսչությունների կայքերում տեղադրված չէ:
Լրատվամիջոցի հարցմանը պաշտպանության նախարարությունից պատասխանել են.
«2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է»:
ՊՆ-ից առաջարկել են լրացուցիչ տեղեկությունների համար դիմել քրեական վարույթ իրականացնող մարմնին․ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը:
ՊՆ-ն չի պատասխանել հարցին, թե ինչու զինծառայողի մահվան մասին որևէ տեղեկություն չի հայտնել: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մարտի 5-ին իր ֆեյսբուքյան էջում պնդել է, որ ՀՀ ԶՈւ-երը ոչ մի կորստի դեպք չի թաքցրել և չի թաքցնելու, իսկ անդրադառնալով զինծառայողի մահվան դեպքին՝ նշել. «Էդ․ Գրիգորյանի մասին արդեն պարզաբանել ենք, որ եղել է որոշակի սխալ, սակայն դա օրինաչափություն չէ»։
Նարեկ Սաֆարյան (18 ապրիլի, ՀՀ)
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2019թ. ապրիլի 18-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Նարեկ Կարենի Սաֆարյանը զորամասի զինանոցում ինքն իրեն պատճառել է հրազենային մարմնական վնասվածք: Վերջինս տեղափոխվել է «Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ»:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է քննչական խումբը, որը, ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ Մ.Ավագյանի գլխավորությամբ, մեկնել է դեպքի վայր:
Անհրաժեշտ բժշկական միջամտություն ցուցաբերելու ժամանակ՝ ապրիլի 18-ին՝ ժամը 11:35-ի սահմաններում, գրանցվել է Նարեկ Սաֆարյանի կենսաբանական մահը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հիվանդանոց տեղափոխվածը 24-ամյա պայմանագրային զինծառայող է, Կոտայքի մարզի բնակիչ։ Նրա զինվորական համազգեստի գրպանում հայտնաբերվել է երկտող։
Արայիկ Ծատրյան (19 հունիսի, ԼՂ)
Զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ որևէ պաշտոնական աղբյուրի կողմից կամ ԶԼՄ-ներում հայտարարություն չի եղել: Տեղեկատվությունը «Խաղաղություն երկխոսություն» հկ-ի 25.09.2019թ. հարցմանն ի պատասխան ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից 09.10.2019թ.-ին ուղարկված պատասխանից է:
Հայկ Ալավերդյան (26 հունիսի, ՀՀ)
2019թ. հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք:
Դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Համիկ Վարդանյան (20 հուլիսի, ՀՀ)
2019թ. հուլիսի 20-ին, ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետում՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համիկ Եղիայի Վարդանյանը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Վոլոդյա Գալոյան (23 հուլիսի, ԼՂ)
2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու ուղղակի դիտավորությամբ նշված մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ. Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ վերջինիս կամքից անկախ հանգամանքներով:
Կրակահերթ արձակելուց անմիջապես հետո Վ.Գալոյանն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով թողել է դիրքի տարածքը, որից հետո՝ 2019թ. հուլիսի 24-ին՝ ժամը 04:20-ի սահմաններում, մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորությամբ, հայտնաբերվել է վերջինիս դին՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով, և կողքին ընկած նրա ինքնաձիգը:
Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Սամվել Մեժլումյան (7 օգոստոսի, ՀՀ)
2019թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վարդ-բաղ կոչվող թաղամասում, պարանոցի շրջանում պարանով ծառից կախված վիճակում, հայտնաբերվել է ծառայությունից դուրս գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ենթասպա Սամվել Գառնիկի Մեժլումյանի դին:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Արմեն Ներկարարյան (13 սեպտեմբերի, ՀՀ)
Տավուշի մարզի Գանձաքար գյուղի անասնագոմում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Մ-ի կախված դին: Տեղեկությունը հաստատել է ՀՀ ՊՆ-ն:
Լրատվամիջոցներում դեպքի մասին տրված տեղեկատվության մեջ զինծառայողը հիշատակվում էր որպես Արմեն Մ., սակայն «Խաղաղություն երկխոսություն» հկ-ի 25.09.2019թ. հարցմանն ի պատասխան ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից 09.10.2019թ.-ին ուղարկված պատասխանում նշված է Արմեն Ներկարարյան:
Էրիկ Հարությունյան (4 նոյեմբերի, ՀՀ)
04.11.2019թ.՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արարատի Հարությունյանը՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Է. Հարությունյանը մահացել է:
Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Վահան Մուշեղյան (26 նոյեմբերի, ՀՀ)
Նոյեմբերի 26-ին` ժամը 9:00-ի սահմաններում, Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Սյունիքի ԶԿ) դին՝ ծառից կախված վիճակում:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:
Դժբախտ պատահար
Գեւորգ Չոբանյան (1 հունվարի, ՀՀ)
Պայմանագրային զինծառայող, սերժանտ Գեւորգ Չոբանյանը 01.01.2019թ., ժամը 21։30-ին, Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 141-րդ կմ-ի հատվածում, ազատ հերթափոխում գտնվելու ընթացքում, ավտոմեքենայով ենթարկվել է ավտովթարի, ինչի հետևանքով մահացել է:
Խորեն Գեւորգյան (13 հունվարի, ՀՀ)
Հունվարի 13-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 374 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի Կարճևան գյուղի բնակիչ Խորեն Գևորգյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 10 QA 045 համարանիշի և պարսկական համարանիշներով Volvo մակնիշի կցորդիչով բեռնատարը: Վթարի հետևանքով վարորդ Խ. Գևորգյանը տեղում մահացել է, իսկ 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն, մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:
Արմեն Գրիգորյան (24 փետրվարի, ՀՀ)
Փետրվարի 24-ին, ժամը 14:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Բերդ-Այգեպար ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում գտնվող Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է ընկել, որում դի կա: Մահացածը Տավուշի մարզի Այգեպար գյուղի բնակիչ, 31-ամյա Արմեն Գրիգորյանն էր, ով պայմանագրային զինծառայող էր:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող Արմեն Սուրենի Գրիգորյանի մահվան հանգամանքները:
2019թ. փետրվարի 24-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Տավուշ-Այգեպար ավտոճանապարհի 2.5 կմ հատվածի հարակից տարածքում գտնվող «Տավուշ» կոչվող ջրամբարից հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի՝ ազատ հերթափոխում գտնվող պայմանագրային զինծառայող Արմեն Սուրենի Գրիգորյանի դին՝ «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ ջրահեղձ եղած վիճակում:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Դերենիկ Դանիելյան (10 մարտի, ՀՀ)
2019 թ. մարտի 10-ին Կոտայքի մարզում մեկ այլ անձի վարած ավտոմեքենայի՝ էլեկտրասյանը բախվելու հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Դերենիկ Դանիելյանը և Մերուժան Հակոբյանը։
Մերուժան Հակոբյան (10 մարտի, ՀՀ)
Համլետ Ավագյան (12 մարտի, ՀՀ)
Ըստ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի՝ մարտի 12–ին ՀՀ հյուսիս-արեւելյան սահմանագոտում, ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ժամկետային զինծառայող, բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը։ 19–ամյա զինծառայողը բանակ էր զորակոչվել 2018թ.–ի հուլիսին։
2019թ. մարտի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի սանհրահանգիչ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը: Ստացած մարմնական վնասվածքներից Հ.Ավագյանը մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Արմեն Ահարոնյան (2 մայիսի, ՀՀ)
Մայիսի 2-ին, ժամը 23:40-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում զոհվել են եղբայրներ, պայմանագրային զինծառայողներ Ա․ եւ Լ․ Ահարոնյանները։
Լեւոն Ահարոնյան (2 մայիսի, ՀՀ)
Արարատ Խեչումյան (14 մայիսի, ՀՀ)
2019 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժության անցկացման շրջանում, ըստ նախնական տվյալների՝ մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու արդյունքում «Ուրալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով, ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանն (ծնված 1999թ., Կապանի ԶԿ) ստացած վնասվածքներից մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Աշոտ Մնացականյան (19 մայիսի, ՀՀ)
Զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ որևէ պաշտոնական աղբյուրի կողմից կամ ԶԼՄ-ներում հայտարարություն չի եղել: Տեղեկատվությունը «Խաղաղություն երկխոսություն» հկ-ի 25.09.2019թ. հարցմանն ի պատասխան ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից 09.10.2019թ.-ին ուղարկված պատասխանից է:
Գեւորգ Սարուխանյան (23 մայիսի, ԼՂ)
Մայիսի 24-ին Արցախի Հանրապետության ոստիկանությունը հետեւյալ հաղորդագրությունն էր տարածել. «Մայիսի 23-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, ՀՀ Երեւան քաղաքի բնակիչ, 1992թ. ծնված Հ. Ն-ն վարելով «LEXUS LX 470» մակնիշի ավտոմեքենան, Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրին վրաերթի է ենթարկել Ասկերանի շրջանի բնակիչ, 1986թ. ծնված Գ. Ս-ին այնուհետեւ շրջել ավտոմեքենան, ինչի հետեւանքով Գ. Ս-ն տեղում մահացել է, իսկ վարորդ Հ. Ն-ն եւ ուղեւորներ՝ ՀՀ Երեւան քաղաքի բնակիչներ՝ 1975թ. ծնված Հ. Ա-ցը, 1975թ.ծնված Ս. Ս-ն եւ Մարտունի քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Է. Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն», որտեղ նույն օրը ժամը 16:10-ին Է. Ա-ն մահացել է»:
Հենց դեպքի հաջորդ օրը ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերից մեկը գրեց, թե վերոնշյալ միջադեպի պատճառն այն է, որ Ռուբեն Հայրապետյանի ավտոշարասույնը եռակի գերազանցել է սահմանված արագությունը:
ՀԺ-ն գրում է, որ ավտովթարի զոհ դարձած Գեւորգ Սարուխանյանը Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի բնակիչ էր, պայմանագրային հիմունքներով ծառայում էր Արցախի զորամասերից մեկում:
Ավտովթարից հետո «տարօրինակ» կերպով անհետացել են վթարված ավտոմեքենայի համարանիշները։ ՀԺ-ին հաջողվեց պարզել, որ մեքենայի վրա ի սկզբանե եղել են «08 LL 888» համարանիշները։ Հաջողվեց գտնել նաեւ լուսանկար, որտեղ երեւում է, որ այդ ավտոմեքենայի ուղեկցությամբ Հայրապետյանը շրջում է Երեւանում:
Վարդգես Խաչատրյան (1 հունիսի, ՀՀ)
Հունիսի 1-ին, ժամը 01:00-ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչ, 46-ամյա Վարդգես Խաչատրյանն իր «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 230 կմ հատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ձախ կողմում գտնվող ձորում: Վթարի հետեւանքով նա տեղում մահացել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Խաչատրյանը ծառայում է ՀՀ ՊՆ բանակային կորպուսում՝ որպես պայմանագրային զինծառայող:
Արայիկ Բալասանյան (18 հունիսի, ԼՂ)
Հունիսի 18-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Արայիկ Էրիկի Բալասանյանը:
Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ վնասվածքներ ստացած զինծառայողը ժամը 09:00-ի սահմաններում մահացել է հիվանդանոցում:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արծվիկ Ղարիբյան (2 հուլիսի, ՀՀ)
Զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ որևէ պաշտոնական աղբյուրի կողմից կամ ԶԼՄ-ներում հայտարարություն չի եղել: Տեղեկատվությունը «Խաղաղություն երկխոսություն» հկ-ի 25.09.2019թ. հարցմանն ի պատասխան ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից 09.10.2019թ.-ին ուղարկված պատասխանից է:
Մհեր Մկրտչյան (10 օգոստոսի, ԼՂ)
Զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ որևէ պաշտոնական աղբյուրի կողմից կամ ԶԼՄ-ներում հայտարարություն չի եղել: Տեղեկատվությունը «Խաղաղություն երկխոսություն» հկ-ի 25.09.2019թ. հարցմանն ի պատասխան ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից 09.10.2019թ.-ին ուղարկված պատասխանից է:
Գագիկ Բաղունց (16 օգոստոսի, ԼՂ)
Օգոստոսի 16-ին ժամը 19:39-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ շրջանի Տոնաշեն-Երեք Մանկանց վանքի ճանապարհահատվածի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով «Իսուզու» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 70մ գլորվել ձորը:
ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ վարորդ Գագիկ Բաղունցը (ծնվ․ 1976թ․)։
Առողջական խնդիրներ
Սլավա Գեւորգյան (6 հունվարի, ԼՂ)
Ենթասպա Սլավա Գեւորգյանը 06.01.2019թ. ընդունվել է Մարտակերտի քաղաքային հիվանդանոց ՝ հիպերտոնիկ կրիզ, սրտի իշեմիկ հիվանդություն, ստամոքսային խոց ախտորոշմամբ: Ժամը 11.50-ի սահմաններում գրանցվել է նրա կենսաբանական մահը:
Կարեն Լալայան (24 հունվարի, վայրը՝ անհայտ)
24.01.2019թ. ժամը 23.15-ի սահմաններում շտապօգնության ավտոմեքենայում գրանցվել է փոխգնդապետ Կարեն Լալայանի կենսաբանական մահը, ախտորոշումը՝ քաղցկեղ:
Վրեժ Կարապետյան (7 ապրիլի, ՀՀ)
Զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ որևէ պաշտոնական աղբյուրի կողմից կամ ԶԼՄ-ներում հայտարարություն չի եղել: Տեղեկատվությունը «Խաղաղություն երկխոսություն» հկ-ի 25.09.2019թ. հարցմանն ի պատասխան ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից 09.10.2019թ.-ին ուղարկված պատասխանից է:
Հրաչյա Բոյաջյան (28 ապրիլի, ՀՀ)
Զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ որևէ պաշտոնական աղբյուրի կողմից կամ ԶԼՄ-ներում հայտարարություն չի եղել: Տեղեկատվությունը «Խաղաղություն երկխոսություն» հկ-ի 25.09.2019թ. հարցմանն ի պատասխան ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից 09.10.2019թ.-ին ուղարկված պատասխանից է:
Արամ Խլղաթյան (31 մայիսի, ՀՀ)
Զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ որևէ պաշտոնական աղբյուրի կողմից կամ ԶԼՄ-ներում հայտարարություն չի եղել: Տեղեկատվությունը «Խաղաղություն երկխոսություն» հկ-ի 25.09.2019թ. հարցմանն ի պատասխան ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից 09.10.2019թ.-ին ուղարկված պատասխանից է:
Արամ Սարգսյան (2 հունիսի, ՀՀ)
Զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ որևէ պաշտոնական աղբյուրի կողմից կամ ԶԼՄ-ներում հայտարարություն չի եղել: Տեղեկատվությունը «Խաղաղություն երկխոսություն» հկ-ի 25.09.2019թ. հարցմանն ի պատասխան ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից 09.10.2019թ.-ին ուղարկված պատասխանից է:
Յուրիկ Հակոբյան (17 հունիսի, ՀՀ)
Զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ որևէ պաշտոնական աղբյուրի կողմից կամ ԶԼՄ-ներում հայտարարություն չի եղել: Տեղեկատվությունը «Խաղաղություն երկխոսություն» հկ-ի 25.09.2019թ. հարցմանն ի պատասխան ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից 09.10.2019թ.-ին ուղարկված պատասխանից է:
Սասուն Բալայան (18 հուլիսի, ԼՂ)
Զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ որևէ պաշտոնական աղբյուրի կողմից կամ ԶԼՄ-ներում հայտարարություն չի եղել: Տեղեկատվությունը «Խաղաղություն երկխոսություն» հկ-ի 25.09.2019թ. հարցմանն ի պատասխան ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից 09.10.2019թ.-ին ուղարկված պատասխանից է:
Անփութություն, անգործություն
Ֆրունզիկ Թամազյան (12 փետրվարի, ԼՂ)
2019 թվականի փետրվարի 12-ին, Արցախի ՊԲ Մատաղիսում տեղակայված զորամասում: Մարտակերտի զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, Ալավերդի քաղաքի բնակիչ, Ֆրունզիկ Թամազյանը նախնական` լյարդային անբավարարություն, սրտի կանգ ախտորոշմամբ:
ՊՆ-ն ժամանակին չի հայտնել այս դեպքի մասին։ Սա իբր մեկն է այն դեպքերից, որոնք, ըստ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարության, կապված չէ զինվորական ծառայության հետ, սակայն քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը Forrights.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է. «Քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Գործով մեղադրյալ չկա»։
Մահացածի հայրը՝ նախկին ազատամարտիկ Վալերի Թամազյանը, վստահեցնում է, որ որդին առողջ էր և չէր կարող մահանալ մեկ օրում: Նա կասկածում է, որ նրան ժամանակին բուժօգնություն չեն տրամադրել, ինչը հանգեցրել է իր 19-ամա որդու մահվան:
Ավելացվել է 10 January, 2020