ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԶՈՒ-ՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

© 2020. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը տրամադրում է իրավական աջակցություն զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների դեպքերի վերաբերյալ.

  • ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր,
  • առողջական վիճակի հիմքով վաղաժամկետ զորացրում,
  • զորակոչի կազմակերպման և անցկացման գործընթաց,
  • COVID -19 համավարակի վտանգից պաշտպանության կազմակերպման հետ կապված թերացումներ,
  • ռազմական ոստիկանության հետ հարաբերություններ և այլն:

Խորհրդատվություն ստանալու համար կարող եք այցելել գրասենյակ  (ք. Վանաձոր, Մյասնիկյան 12/40) կամ զանգահարել +374 (55) 82 06 32 կամ 0322 2 13 40 հեռախոսահամարներով:

Խորհրդատվություն հնարավոր է ստանալ նաեւ հեռահար կապի միջոցներով:

Իրավական աջակցությունը տրամադրվում է «Քաղաքացիական հասարակության աջակցությունը զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության սահմանման գործում» ծրագրի շրջանակներում:

© 2020. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

 

Նախագիծը հովանավորվում է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կողմից՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը