«Արդարադատարանը» Դիլիջանում

«Կիսափակ հաստատություններում (ինչպիսին հանդիսանում է, օրինակ, բանակը), որտեղ սահմանափակված են քաղաքացու ոտնահարված իրավաունքների վերականգնման համար հնարավորությունները, եւ գրեթե նվազագույնի են հասված իրավունքների վերականգնման համար նախատեսված իրավական մեխանիզմները, զինծառայողների շահերի եւ իրավունքների պաշտպանվածության երաշխավորը հանդիսանալու է հենց պետությունն՝ ի դեմս համապատասխան պաշտպանական ոլորտի պաշտոնյաների». Իր խոսքն այսպես սկսեց «Խաղաղության երկխոսություն» հկ-ի նախագահ Էդգար Խաչատրյանը՝ կազմակերպության «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում Դիլիջան քաղաքում կազմակերպված «Արդարադատարան» դատախաղի հերթական, այս անգամ՝ դիլիջանցի մասնակիցների հետ զրույցում:

Հոկտեմբերի 13-ին անցկացված այս միջոցառումը նպատակ ուներ հասարակության ուշադրությունը սեւեռել հայկական զինված ուժերում առկա խնդիրների վրա: Ծրագրի աշխատակազմի համոզմամբ, բանակում մարդու իրավունքների խախտման դեպքերի եւ բռնությունների առատությունը (2013-ի սկզբից մինչ օրս արձանագրվել է խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան 25 դեպք) բանակում, սպաների, արդյունքում՝ նաեւ զինվորների շրջանում առկա անպատժելիության մթնոլորտի, ինչպես նաեւ թույլ վերահսկողության (հատկապես՝ նաեւ քաղաքացիական վերահսկողության բացակայության) արդյունք է:

 

«Չի կարելի խնդիրները կապել միայն զինվորների թերի դաստարակության կամ մինչեւ զորակոչվելը բանակային կյանքին անբավարար պատրաստվածության հետ», – շարունակում է է. Խաչատրյանը: Այս կարծիքը հաճախ են արտահայտում «Արդարադատարանի» նախորդ փուլերի մասնակիցները: «Այնինչ, մեզ համար սա առաջին հերթին համակարգային բնույթ ունեցող խնդիր է, որի շուտափույթ լուծման համար անհրաժեշտ է ցանկացած քաղաքացու մասնակցությունը,» – ասում է Է. Խաչատրյանը՝ պատասխանելով մասնակիցներից մեկի այն հարցին, թե ի՞նչ կտա այն, որ ընդամենը մի փոքրաթիվ խումբ այժմ մասնակցում է այս հանդիպմանը եւ հնարավորություն ունի սեփական մաշկի վրա զգալու ոլորտում տիրող վարքերն ու բարքերը: Չնայած այն բանին, որ մասնակիցներից շատերը հանդիպման սկզբում պնդում էին, որ բացի բանակում առկա խնդիրներից տեղյակ են եւ ավելի անհրաժեշտ են համարում խոսել ոլորտի հաջողությունների մասին՝ հանդիպման վերջում արդեն նրանք արտահայտում էին իրենց մտահոգությունները, որ քչերին է անհանգստացնում այս խնդիրը, որ անհրաժեշտ է հասարակության ավելի լայն շերտերի իրազեկել, հնարավորություն տալ մտածելու այս խնդիրների շուրջ: Ինչպես, մասնակիցներից մեկն արտահայտվեց քննարկման ավարտին՝ «…շատ կարեւոր է, որ մեջից ենք տեսնում, թե ինչպե՞ս է աշխատելու արդարադատությունը, ինչպես են փոխկապակցված միմյանց հետ նույն երեւույթի տարբեր մասնիկները, եւ թե ի՞նչ կարող է լինել, երբ այդ արդարադատությունը չի գործում:»

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը