ԶԵԿՈՒՅՑ ՄԻՊ ԳԾ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության զեկույցը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում պաշտպանական ոլորտի միջոցառումների մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ:
Զեկույցը հիմնված է 2020թ. հունվարի 1-ից մինչև 2022թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ոլորտին առնչվող գործողությունների կատարման ընթացքի դիտարկման արդյունքների վրա։ Փաստաթղթում ամփոփվել և վերլուծվել են կազմակերպության նախաձեռնությամբ ձևավորված մոնիթորինգային խմբի մշտադիտարկման արդյունքները՝ հաշվի առնելով միջազգային կառույցների զեկույցներում, ակտերում և վճիռներում վերհանված խնդիրներն ու առաջարկությունները, ինչպես նաև 2020-2022թ. ընթացքում ծառացած հավելյալ մարտահրավերները։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում պաշտպանական ոլորտի միջոցառումների մշտադիտարկման արդյունքները (PDF, 1 Mb)
Զեկույցը հրապարակվել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության «Պաշտպանական ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականության մշակման և իրականացման գործում քաղաքացիական հասարակության մասնակցության խթանում» նախագծի շրջանակներում: Նախագիծն իրականացվում է «Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամի» (EED) կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում:
Ավելացվել է 14 June, 2023