«Արդարադատարան»
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հրավիրում է վանաձորցիներին մասնակցելու «ԱՐԴԱՐԱԴԱՏԱՐԱՆ» խաղ-քննարկմանը:
Կոնֆլիկտի մոդելավորման մեթոդոլոգիայով պատրաստված այս խաղը հնարավորություն է ընձեռում բոլոր ցանկացողներին` մասնակցելու զինծառայողի մահվան վերաբերյալ բեմականացված դատական քննությանը, որի ընթացքում մասնակիցները իրենք են ստանձնում դատական նիստում ներգրավված կողմերի դերերը եւ ձգտում հասնել արդարության՝ ըստ ստանձնած հերոսի ընկալման:
Մասնակցել ցանկացողները կարող են դիմել «ԽԵ» գրասենյակ՝ +374 322 2 13 40 հեռախոսահամարով, գրել [email protected] էլ. հասցեով կամ ուղղակի այցելել կազմակերպության գրասենյակ՝ ք. Վանաձոր, Մյասնիկյան փող. 12/40: Մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2013 թ.-ի մայիսի 20-ը:
Միջոցառման անցկացման վայրի եւ ժամի մասին մասնակիցները կտեղեկացվեն գրանցվելուց հետո: Հայաստանի այլ քաղաքներում խաղ-քննարկման անկացման մասին տեղեկատվությունը եւս նախապես կտեղադրվի կազմակերպության կայքում եւ ֆեյսբուքյան էջում:
Միջոցառումն իրականացվում է «ԽԵ»-ի «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում: Միջոցառման իրավական խորհրդատուն«Պոպուլեքս» ՍՊԸ-ն է:
«Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում էIKV Pax Christi կազմակերպության աջակցությամբ:
IKV Pax Christi-ն նիդերլանդական կազմակերպություն է, որն իր տեղական գործընկերների հետ համատեղ աշխատում է աշխարհում խաղաղության, համերաշխության եւ արդարության կառուցման ուղղությամբ: Կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում հակամարտության մեջ ներգրավված հասարակություններում իրականացվող խաղաղասիրական նախաձեռնություններին եւ կամուրջներ կառուցում հակամարտող խմբերի հաշտեցման համար՝ նպատակ ունենալով ձեւավորել խաղաղ, ժողովրդավարական եւ արդար հասարակություն:
Ավելացվել է 13 May, 2013