«Մեղավոր են այն զինվորները, որոնք առանց պատճառի դիմում են բժշկին…»
Վերնագրում տեղ գտած պնդումը՝ «Խաղաղության երկխոսություն» հկ-ի կողմից «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գրասենյակում կազմակերպված «Դեպք բանակում» վերնագիրը կրող ֆորում-բեմականացմանը հետեւած քննարկման ընթացքում հնչած կարծիք է: Հանդիպման ընթացքում, որին մասնակցեց սպիտակցի շուրջ 15 երիտասարդ, ներկայացված առաջին փոքր բեմադրությունը վերաբերում էր հայկական բանակ հիվանդ երիտասարդների զորակոչման, բանակում՝ ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու խնդիրներին:
Այս խնդրին անդրադարձող ներկայացման մեջ հանդիսատեսը տեսավ սրտի հիվանդությամբ տառապող մի զինծառայողի, որը տուժել էր իր հրամանատարի եւ բուժաշխատողի անտարբերությունից եւ անգործությունից: Միակ տղա հանդիսատեսը, ով ժամանակին ծառայել էր բանակում, հաստատեց նման վիճակի իրական լինելը: Բավական բուռն քննարկում ընթացավ այս բեմականացման շուրջ:
Ներկաներից մեկը պատմեց ծառայության ընթացքում իր եղբոր հետ պատահած դեպքի մասին, երբ սխալ բուժօգնություն ստանալու հետեւանքով ստիպված են եղել վիրահատել տղային: Այնուամենայնիվ, այս փոքրիկ ներկայացման քննարկման ընթացքում հնչած կարծիքները հիմք էին տալիս ենթադրելու, որ մասնակից երիտասարդների պատկերացմամբ զինվորն ավելի լավ է լռի ու ոչինչ չասի, որպեսզի հետագայում, ավելի ծանր իրավիճակում հայտնվելու դեպքում, հնարավորություն ունենա դիմելու բժշկական անձնակազմին:
Ըստ վիճակագրության, զինվորների մահացության՝ Հայաստանում գրանցված դեպքերի մեջ շոշափելի թիվ են կազմում վերոնշյալ պատճառով մահացության դեպքերը. միայն այս տարվա ընթացքում երեք նման դեպք է գրանցվել, երբ մահը վրա է հասել ոչ պատշաճ կամ ժամանակին չցուցաբերված բուժօգնության պատճառով: Խնդրի մասին իրազեկելու, տեղեկացվածությունը բարձրացնելու, այդ մասին մտորելու հնարավորություն տալու եւ նման դեպքերը կանխարգելելու նպատակով էր «ԽԵ»-ն նախաձեռնել միջոցառումը: Բացի այդ խնդրի վերաբերյալ նաեւ հասարակության ընկալումները հասկանալու, վերլուծելու խնդիր էր դրված:ականացումը ներկայացնող խմբի մասնակիցներից մեկի կարծիքով, «…անգամ տպավորություն էր ստեղծվել, որ մասնակիցներից շատերի մոտ անարդարության մասին բարձրաձայնելու վախ կա…»:
Իսկ քանի որ ֆորում-ներկայացումների բնույթը բխում է նաեւ այն բանից, թե ի՞նչ խնդիրների մասին են ուզում խոսել հենց իրենք, մասեւ ծագած վեճի մասին էր: Ներկաները խնդիրն իրական համարեցին եւ տարբեր կարծիքներ հնչեցրին դրա վերաբերյալ, սակայն ինչպես ընդգծեցին կազմակերպիչները, իրավիճակը փոխել ցանկացողների թիվը, զարմանալիորեն, քիչ էր, իսկ քննարկման վերջում հնչած «Աղջիկն ավելի լավ է ամուսնանա» միտքը մտածելու տեղիք է տալիս…նակիցները, հաջորդ՝ երկրորդ ներկայացումն էլ անդրադարձավ մեր հասարակությունում առկա գենդերային խնդիրներին: Կենցաղային թեմայով այս բեմականացման մեջ բարձրացված խնդիրը կարծրացած մտածելակերպի տեր հոր եւ ժամանակակից հայացքներով աղջկա միջ Ինչ վերաբերում է վերոնշյալ եւ այլ խնդիրներ բարձրաձայնելու գործիք համարվող «Ճնշվածների թատրոն»-ին, չնայած մասնակիցների կողմից բազմիցս հնչեցված «ոչ մի բողոք տեղ չի հասնում…» եւ «չենք կարող փոխել պետությունը»… հայտարարություններին, այնուամենայնիվ, ամփոփելով երկու ներկայացումները, հանդիսատեսն այն որակեց որպես խնդիրն ավելի ազդեցիկ ու լսելի դարձնող մեթոդ, որն օգնում է իրազեկ դարձնել մարդկանց, ինչն էլ իր հերթին անհանդուրժողականություն է ձեւավորում նրանց մեջ՝ անարդարության հանդեպ, իրավիճակը փոփոխելու ձգտում առաջացնում:
Պատրաստված է Տաթեւ Հովհաննիսյանի նյութի հիման վրա
Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN - Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.)
«Տեսնե'նք, ընտրե'նք, փոխե'նք…» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) "zivik" ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:
Ավելացվել է 01 December, 2012