Հերթական շինծու գործը Մեհրաբներում․ տեսանյութ
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր` Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ շարունակվում է Արտակ և Կառլեն Սարգսյանների և Մանուկ Մարգարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը: Սույն գործի քննության ընթացքում գրեթե բոլոր վկաները հրաժարվել են իրենց նախաքննական ցուցմունքներից և հայտնել որ նման ցուցմունք չեն տվել, կամ ցուցմունքները տրվել են սպառնալիքի ներքո:
Այսօր տեղի ունեցած դատական նիստին չի ներկայացել և ոչ մի վկա, չի կատարվել նաև դատարանի բերման ենթարկելու որոշումը: Այդ պայմաններում հրապարակվել են վկա Արթուր Վարդանյանի ցուցմունքները, որոնցում նա նշել է, որ ականատես չի եղել, իրեն ասել են դեպքի մասին, մինչդեռ չէր նշել աղբյուրը, որի պատճառով էլ պաշտպան Անի Թորոսյանը միջնորդել է այդ վկայի ցուցմունքները հանել ապացույցների շարքից: Անթույլատրելի ապացույց ճանաչելու հիմքերից մեկն էլ նշվել է այն փաստը, որ վկայի բացակայության պատճառով հնարավոր չէ հարցեր ուղղել վերջինիս, որն էլ նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի խախտում է: Դատարանը որոշեց միջնորդությանը անդրադառնալ դատական ակտ կայացնելիս:
Հեղինակ՝ Գայանե Խաչատրյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով` Հելսինկյան ասոցիացիայի:
Ավելացվել է 18 October, 2013