Արցախում զինվորի մահվան գործով երեք զինծառայողի մեղադրանք է առաջադրվել

Արցախի պաշտպանության բանակի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Խաչատուր Խաչատրյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 3 զինծառայողի:

ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ին հայտնել է, որ ժամկետային զինծառայող Տիգրան Մելիքի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Հակոբյանի կալանավորված է:

Մեղադրանք է առաջադրվել դիրքի ավագ, ավագ սերժանտ Արթուր Զոհրաբյանին ` ՀՀ Քր.օր.-ի 375-ի 1-ին մասի հատկանիշներով (Հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը):

Դիրքի ավագի օգնական սերժանտ Արթուր Մարտիրոսյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Մարտական հերթապահության կանոնները խախտելը մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով եւ առաջացրել է էական վնաս): Վերջին երկու զինծառայողների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է զորամասի հսկողությանը հանձնելը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 15-ին, Արցախի դիրքերից մեկում զինվորի մահվան դեպքի մասին: ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 03.10-ի սահմաններում  N  զորամասի մարտական դիրքերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մելիքի Հակոբյանի կողմից արձակած կրակոցների հետեւանքով մարմնական վնասվածքներ է  ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Կորյունի Խաչատրյանը:

Ստացած մարմնական վնասվածքներից վերջինս ժամը 05.00-ի սահմաններում զինվորական հոսպիտալում մահացել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ news.am-ի:

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը