Տեղեկանք Կառլեն եւ Արտակ Սարգսյանների գործով
Դատական նիստին 27.08.2013թ հարցաքննվեցին հրամանատարի տեղակալը անձնակազմի գծով՝ Սամվել Խաչատրյանը և մայոր Վահրամ Հայրապետյանը: Դատարանում Ս.Խաչատրյանը հայտնեց, որ իր տեղեկությունը միայն տուժողի խոսքերից են , նա անձամբ դեպքի վայրում չի եղել , և այն ինչ հայտնում է ՝ հայտնում է միայն տուժող Դավիթ Մկրտչյանի խոսքերից:
Ս.Խաչատրյանը դատարանում նաև հայտնեց, որ տուժող Դավիթ Մկրտչյանը այլ քրեական գործով էլ նախկինում դատապարտվել է: Մեղադրողը առարկում էր, որպեսզի Ս.Խաչատրյանը այդ հարցին պատասխաներ, սակայն դատարանը կարևորեց այդ հանգամանքը , քանի որ դա բնութագրում է նաև տուժողի անձը: Նույնաբովանդակ ցուցմունք տվեց նաև մայոր Վահրամ Հայրապետյանը, ով ևս նշեց, որ այն ինչ հայտնում է դատարանում լսել է տուժողից և նրա տեղեկության աղբյուրը Դավիթ Մկրտչյանն է:
Հիշեցնենք, որ տուժող Դ.Մկրտչյանը նախաքննության ժամանակ հայտնել էր, թե երեք զինծառայողներից Մանուկ Մարգարյանը բռնել է իր ձեռքերը , որպեսզի Արտակ և Կառլեն Սարգսյանները հարվածներ հասցնեն իրեն: Սակայն հետագայում առերես հարցաքննությունների ժամանակ նա նշել էր, որ իրականում չի տեսել Արտակ Սարգսյանի հարվածը , այլ ենթադրում է, որ Արտակն էլ է հարվածել , քանի որ Արտակի կանգնած կողմից էլ է հարված ստացել:Իսկ Մանուկ Մարգարյանի գործողությունները գնահատել է այդպես , քանի որ ըստ Դ.Մկրտչյանի՝ <<եթե Մանուկը բաժաներ, ապա մեջտեղում կկանգներ>>:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ hahr.am-ի:
Ավելացվել է 31 August, 2013