«Տղամարդը տղամարդուն չի կարող բռնաբարել». հայկական բանակն ու «Ամնեսթի»-ի զեկույցը
Հայաստանյան բանակի խնդիրները բարձրաձայնելու դեպքում ակտիվիստները, լրագրողները և կազմակերպությունները ճնշման են ենթարկվում, փորձ է արվում սահմանափակել նրանց խոսքի ազատությունը: «Ամնեսթի ինթերնեյշնլ» իրավապաշտպանական կազմակերպության հրապարակած «Հայաստան. փոփոխությունների համար տեղ չկա» զեկույցի այդ հատվածը նախորդ շաբաթ Լոնդոնում քննարկման առարկա է դարձել: Այս մասին այսօր ասել է «Ամնեսթի ինթերնեյշնլի» հետազոտող Թուրալ Ահմեդզադեն, ով Լոնդոնից տեսակամուրջի միջոցով միացել է «Մեդիա կենտրոն»-ում հավաքված հյուրերին:
Ահմեդզադեի խոսքով՝ «Ամնեսթի ինթերնեյշնլ»-ի լոնդոնյան քննարկմանը մի քանի դեպքի մանրամասներն են ուսումնասիրվել. դրանք են՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանին բանակի մասին իր հրապարակման համար հարցաքննության կանչելու, բանակի խնդիրներով զբաղվող քաղաքացիական ակտիվիստ Լալա Ասլիկյանի նկատմամբ եղած ճնշումների փաստը, ինչպես նաև այն, որ Ռազմական ոստիկանություն հարցաքննության են կանչել երիտասարդ գրող Հովհաննես Իշխանյանին՝ «Ուվալնյատի օրը» գրքի համար:
Այս դեպքերը, ըստ փորձագետի, իրենք համարում են խոսքի ազատության սահմանափակման փորձեր, որոնք կարող են նաև կաշկանդել մարդկանց հետագայում խոսել բանակային իրավիճակի մասին:
Ահմեդզադեի խոսքից հետո քննարկում է սկսվել միջազգային կազմակերպության փորձագետի և «Մեդիա կենտրոն» հրավիրված հյուրերի միջև:
ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետի տեղակալ Հայկ Գրիգորյանը, անդրադառնալով Ժաննա Ալեքսանյանի հարցաքննությանը, ասել է, որ դրա մեջ ճնշում տեսնել չի կարելի, քանի որ Ալեքսանյանը հրավիրվել էր որպես վկա և նրա ցուցմունքը կարող էր օգնել Ժորա Մկրտչյանի գործի բացահայտմանը:
«Ալեքսանյանը, հիմնվելով բացառապես Ժորա Մկրտչյանի հոր հետ զրույցի վրա, գրել էր, որ Մկրտչյանին բռնաբարել են բանակում: Մենք պետք է բացահայտեինք՝ եղե՞լ է նման բան»,- ասել է Գրիգորյանը:
Այս դիտարկմանը հակադարձել է Ալեքսանյանը՝ ասելով, որ զինվորի բռաբարության մասին լուրը հայտնել էր henaran.am կայքը, որից հետո նա սկսել է զբաղվել այդ գործով և Օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցների հետ այցելել է Ժորային՝ տեսնելով նրա մարմնին առկա խոշտանգման հետքերը: Այնուհանդերձ, ըստ լրագրողի, իրեն հարցաքննելը, ասելը, որ ռազմական ոստիկանությունում առկա է իր և Մկրտչյանի հոր հեռախոսազրույցը, ճնշում է:
Միջազգային կազմակերպության առանձնացրած մյուս դեպքի՝ Հովհաննես Իշխանյանի գրքի հետ կապված պատմության մասին, խոսել է մեկ այլ բանախոս, ռազմական ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մնացականյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ epress.am-ի:
Ավելացվել է 17 October, 2013