Զինվորական հանցագործությունների վերաբերյալ դատական գործերի դիտարկման արդյունքներ

Զեկույցն ամփոփում է 2009-2010թթ. զինվորական հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի դատական մոնիթորինգի արդյունքները: Զեկույցում ներկայացված է զինվորական հանցագործություններով դատական գործերի` արդար դատաքննության ներպետական և միջազգային չափանիշներին համապատասխանության խնդիրը, բացահայտված են ռազմաքրեաիրավական ոլորտում հայտնված զինծառայողի իրավունքների խախտման ռիսկերն ու դատական քննության ընթացքում հանդիպող առավել տարածված հիմնախնդիրները, առաջարկված են դրանց հաղթահարման իրատեսական մոտեցումներ` ուղղված ՀՀ արդարադատության համակարգի՝ միջազգային նորմերին ու չափորոշիչներին համապատասխանեցմանը:
Բերված առաջարկությունները կարող են օգտակար գտնվել իրավունքի ոլորտի մասնագետների, ինչպես նաև՝ օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխություններ խթանելու համար:
5.5.Զինվորական հանցագործությունների վերաբերյալ դատական գործերի դիտարկման արդյունքներ (pdf)
Ավելացվել է 26 October, 2013