ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրո մարդու իրավունքների զեկույց 2010թ.

Զինվորական դատախազի հաղորդմամբ տարվա ընթացքում ոչ մարտական պայմաններում մահացել է 54 զինծառայող, մինչդեռ 2009թ.այդ թիվը կազմում էր 44 հոգի: Ըստ պաշտոնական վիճակագրության տասնմեկ հոգի սպանվել է հակառակորդի կողմից, մնացած դեպքերից տասներեքը սպանություններ էին, ութ հոգու մահվան պատճառը եղել է հիվանդությունը, վեցը մահացել են ավտովթարներից, հինգը՝ դժբախտ պատահարներից, չորս հոգի մահացել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, եղել են երեք ինքնասպանության և երեք ինքնասպանության հասցնելու դեպքեր և մեկ հոգի էլ մահացել է բռնարարքի հետևանքով:
Ավելացվել է 26 May, 2011