2014թ.-ի հունվար-մարտ ամիսներին ՀՀ զինված ուժերում մահվան դեպքերի վիճակագրություն

2014 թ․-ի հունվար–մարտ ժամանակահատվածում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում ՀՀ զինված ուժերում գրանցվել է մահվան ելքով 10 միջադեպ: Արձանագրված դեպքերից երեքը տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության, յոթը՝ ԼՂ տարածքում:Ըստ նախնական տվյալների՝ դեպքերից 4-ը հրադադարի ռեժիմի խախտման (զինծառայողներ Կարեն Գալստյան,Արմեն ՀովհաննիսյանԳառնիկ Թորոսյան եւ Արայիկ Բաբայան), 3-ը՝ առողջական խնդիրների (Էդիկ ՇահնազարյանՀայկ Մակարյան եւ Արշակ Զադայան) արդյունք են, մեկ դեպք գրանցվել է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի (Արման Ղուկասյան), նույնպես մեկ դեպք՝ անվտանգության կանոնների չպահպանման հետեւանքով (Հարություն Սաֆարյան) եւս մեկը՝ դժբախտ պատահարի հետեւանքով (ենթասպա Եսայի Եսայան): Ի դեպ, վերջին միջադեպի զոհը՝ ենթասպա Եսայի Եսայանը, ըստ նախնական տվյալների, դեպքի պահին ծառայողական պարտականություններ կատարելիս չի եղել, զոհվել է ավտովթարի հետեւանքով:  Դեպքերի վերաբերյալ կատարվում է նախնական քննություն: infogr_arm

  Ուսումնասիրությունն իրականացվում է «ԽԵ»-ի «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում: «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է Pax կազմակերպության աջակցությամբ: pax նիդերլանդական կազմակերպություն է, որն իր տեղական գործընկերների հետ համատեղ աշխատում է   աշխարհում խաղաղության, համերաշխության եւ արդարության կառուցման ուղղությամբ: Կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում հակամարտության մեջ ներգրավված հասարակություններում իրականացվող խաղաղասիրական նախաձեռնություններին եւ կամուրջներ կառուցում հակամարտող խմբերի հաշտեցման համար՝ նպատակ ունենալով ձեւավորել խաղաղ, ժողովրդավարական եւ արդար հասարակություն:
  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը