Քննիչն առնվազն երեք հանցանք է կատարել

Ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան գործով նախաքննական մարմնի նորանոր խախտումների մասին է տեղեկացնում տուժող կողմը։

Տուժող կողմին է հանձնվել թիվ 90857615 քր.գործի նյութերը՝ բաղկացած 7 հատորից: Հատոր 5-ի նյութերի ուսումնասիրության արդյունքում տուժող կողմին պարզ է դարձել, որ նախաքննական մարմինը  գործով դիմել է դատարան, որպեսզի դատարանի թույլտվությամբ «Ղարաբաղ Տելեկոմը» քննչական մարմնին տրամադրի Հարություն Համբարյանի բջջային հեռախոսահամարի մուտքային և ելքային զանգերը, ինչպես նաև բաժանորդների տվյալները՝  01.01.2015թ.-ից մինչև 09.05.2015թ. ընկած ժամանակահատվածի համար:  Նախաքննական մարմինն ստացել է նշված փաստաթուղթը, սակայն գործում դրա փոխարեն զետեղել է ընդամենը մի արձանագրություն «զննում կատարելու վերաբերյալ»: Գործով քննիչ Ն. Ավետիսյանն գործի  մեջ զետեղել  է փաստաթղթի չնչին հատվածներ, ինչպես նաև նշել է, թե իբր «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ–ից ստացված փաստաթղթում «…մուտքային և ելքային հեռախոսազանգերի բաժանորդների տվյալները բացակայում են», (գ.հ. 5 թ.140-141 ): Ըստ տուժող կողմի՝ սա բացահայտ անօրինականություն է. եթե «Ղարաբաղ Տելեկոմը» հրաժարվել է կատարել դատարանի որոշումը, ապա տվյալ կազմակերպությանը պետք է պատասխանատվության ենթարկել:

ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ մարդու իրավունքի պաշտպանին եւ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին ուղարկված միջնորդություններում, բողոքներում եւ հանցագործության մասին հաղորդումներում Հ. Համբարյանի քույր Հասմիկ Համբարյանը եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը հայտնել են, որ գործով քննիչ Ն. Ավետիսյանը կատարել է երեք հանցանք.

  1. Քր. գործով կատարել է կեղծ ու հանցավոր նախաքննություն, ինչի արդյունքում եկել է կեղծ եզրակացության, թե իբր Համբարյանը, չունենալով որևէ պատճառ, ինքնասպան է եղել:
  2. Քննիչը քրեական գործից հանել և ոչնչացրել է դատարանի որոշմամբ «Ղարաբաղ- Տելեկոմից» ստացած Հարություն Համբարյանի հեռախոսի համարի ելքային և մուտքային զանգերի վերծանման փաստաթուղթը:
  3. Որպեսզի տուժող կողմին զրկի այս երկու հանցագործությունների դեմ հիմնական բողոքի հնարավորությունից՝ հանցավոր ճանապարհով, օրենքի կոպիտ խախտումներով քրեական գործը ուղարկել է դատարան:

Այնուհետեւ՝ միջնորդագիր ուղարկել ՀՀ ՔԿ, պահանջել քննիչ Ն. Ավետիսյանի  վերաբերյալ հրամանի պատճեն, սակայն մերժվել է դրա տրամադրումը տուժող կողմին, այն դեպքում, երբ նախնական ուսումնասիրությունը կատարվել է նրա պահանջով, նրա հաղորդման համաձայն: Ըստ Ռ. Մարտիրոսյանի՝ մերժման նպատակն այն է, որպեսզի տուժող կողմը չիմանա, թե կոնկրետ քննիչի ո՞ր հանցանքի շուրջ  է կատարվել նշված նախնական ուսումնասիրությունը:

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը