2013 թ.-ի ապրիլ-հունիս ամիսներին ՀՀ զինված ուժերում մահվան ելքով միջադեպերի վիճակագրություն
2013 թ.-ի ապրիլ-հունիս ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է մահվան ելքով 4 միջադեպ: Միջադեպերից երեքը տեղի է ունեցել ՀՀ-ում, մեկը՝ ԼՂ տարածքում:
Ըստ նախնական տվյալների, տուժած չորս զինծառայողներից մեկի մահվան պատճառ է հանդիսացել դժբախտ պատահարը՝ հոսանքահարումը: Մեկ զինծառայող ինքնաձիգով ինքն իրեն մահացու հրազենային վիրավորում է հասցրել, իսկ մյուս երկուսը ստացել են մահացու հրազենային վիրավորում ծառայակիցների կողմից:
Նշված բոլոր միջադեպերի առնչությամբ ընթանում է նախնական քննություն:
Ընդանուր առմամբ, 2013 թ.-ի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում, դիտարկման արդյունքում, արձանագրվել է խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան ելքով տեղի ունեցած 13 միջադեպ, որոնցից 9-ը ՝ հունվար-մարտ, 4-ը՝ ապրիլ-հունիս ժամանակահատվածում:
Միջադեպ | ՀՀ | ԼՂ | ||
Դժբախտ պատահար | 1 | 0 | ||
Մահացու հրազենային վիրավորում ծառայակցի կողմից | 2 | 0 | ||
Ինքնասպանություն | 0 | 1 |
Զինծառայողների մահվան պատճառ են հանդիսացել՝
Միջադեպ | N | ||
Դժբախտ պատահար | 2 | ||
Առողջական խնդիր | 2 | ||
Մահացու հրազենային վիրավորում ծառայակցի կողմից | 4 | ||
Ինքնասպանություն | 3 | ||
Զինադադարի ռեժիմի խախտում | 2 |
Ի դեպ, ծառայակցի կողմից մահացու հրազենային վիրավորում որակված դեպքերից մեկի պարագայում տուժել է նաեւ այլ զինծառայող, որը բարեխտաբար չի մահացել:
Ոլորտում գոյություն ունեցող վիճակի մասին առավել ամբողջական պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է նշել նաեւ, որ 2013-ի առաջին կիսամյակում տեղի են ունեցել այլ միջադեպեր: Մասնավորապես, ինքնասպան է եղել նախկին զինծառայող Մ. Հազրոյանը, ով 2010 թ.-ի նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Ջաբրայիլի զորամասի առաջնային բնագծում 4 զինծառայողներ սպանելու, եւս 3 զինծառայողի մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ մեղադրանքով դատապարտվել էր ցմահ ազատազրկման:
Տեղի է ունեցել նաեւ ՀՀ ԶՈՒ հետ առընչություն ունեցող այլ միջադեպ, որի արդյունքում զոհվել է երրորդ՝ քաղաքացիական անձ. հունիսի 1-ին, ժամը 23:40-ին, ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Գորիս քաղաքի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կրակոցներ են հնչել: Կրակոցներից տեղում մահացել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատար Արտակ Բուդաղյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Արձանագրվել է ոչ կանոնադրային հարաբերությունների հետեւանքով սպայական անձնակազմի կողմից զինծառայողների նկատմամբ իրականացված բռնության (այդ թվում նաեւ սեռական բնույթի) կիրառման 3 դեպք*: Բացի այդ, գրանցվել է մեկ ժամկետային զինծառայողի անհայտ կորելու դեպք:
————————————-
1. http://jfhr.am/?ln=1&id_=10&page_id=84
2. http://www.1in.am/arm/armenia_right_191458.html
3. http://vemard.com/2013-05-02-02-59-08/item/1793-2013-06-16-20-13-43
Ուսումնասիրությունն իրականացվում է «ԽԵ»-ի «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
«Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում էIKV Pax Christi կազմակերպության աջակցությամբ:
նիդերլանդական կազմակերպություն է, որն իր տեղական գործընկերների հետ համատեղ աշխատում է աշխարհում խաղաղության, համերաշխության եւ արդարության կառուցման ուղղությամբ: Կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում հակամարտության մեջ ներգրավված հասարակություններում իրականացվող խաղաղասիրական նախաձեռնություններին եւ կամուրջներ կառուցում հակամարտող խմբերի հաշտեցման համար՝ նպատակ ունենալով ձեւավորել խաղաղ, ժողովրդավարական եւ արդար հասարակություն:
Ավելացվել է 30 June, 2013