Անուն
Արտյոմ Մելքոնյան 
Ամսաթիվ
2021-05-04 
Վայր
Հայաստանի Հանրապետություն 
Տարածաշրջան
 
Պատճառը
Անվտանգության կանոններ 
Կարգավիճակը
Ճշտված 
Ավելացվել է
Safesoldiers 
Մայիսի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հերթափոխի ընթացքում, ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը (ծնվ. 2002թ. 2020-2 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ)։

Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ` քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործով իրականացված քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Ա-ին մեղադրանք է առաջադրվել զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, հայտնում է ՔԿ-ն:

Աղբյուրը՝ mil.am
azatutyun.am
azatutyun.am 
Հունվարի 12-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, հիվանդության ...
Ապրիլի 20-ին, ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ...
Մայիսի 14-ին, ժամը 07.00-ի սահմաններում, հայտնաբերվել ...
Մայիսի 20-ին, ժամը 19:00-ի սահմաններում, ՊՆ ...
Մայիսի 24-ին, ժամը 17:40-ի սահմաններում, ըստ ...
Մայիսի 25-ին, ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ...
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում ...
Հուլիսի 14-ի առավոտյան, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի ...
Հուլիսի 10-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Երասխ֊Երևան ...

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Զինծառայողի անուն, ազգանուն

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը