Անուն
Հրաչյա Քարամյան 
Ամսաթիվ
2022-09-30 
Վայր
Հայաստանի Հանրապետություն 
Տարածաշրջան
 
Պատճառը
Անվտանգության կանոններ 
Կարգավիճակը
Ճշտված 
Ավելացվել է
Safesoldiers 
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանի (ծնվ. 2003թ.) դին` դեռևս անհայտ հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումով:

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարտական հերթապահություն, մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու հատկանիշներով, հայտնում է Քննչական կոմիտեն:

Նախնական տվյալներով, ըստ հաղորդագրության, սեպտեմբերի 30-ին` ժամը 23:40-ի սահմաններում, «զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում հերթապահության ընդգրկված ժամկետային զինծառայողը, ոտնաձայներ լսելով, մտածել է, թե մոտեցողը հակառակորդի ԶՈՒ զինծառայող է և խախտելով մարտական հերթապահության կրման վերաբերյալ ՀՀ ՊՆ համապատասխան հրամանով սահմանված կանոնները՝ իրեն ամրակցված «АКМ» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել ծառայակցի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս ստացել է հրազենային մահացու մարմնական վնասվածքներ»:

Աղբյուրը՝ mil.am
facebook.com
azatutyun.am  
Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ...
Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ...
Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ...
Մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ...
Մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության ...
Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության ...
Մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ...
Մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ...
Մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ...

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Զինծառայողի անուն, ազգանուն

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը