Անուն
Լեւոն Թորոսյան 
Ամսաթիվ
2018-05-06 
Վայր
Հայաստանի Հանրապետություն 
Տարածաշրջան
Տավուշի մարզ 
Պատճառը
Ինքնասպանություն 
Կարգավիճակը
Ճշտված 
Ավելացվել է
Safesoldiers 
Մայիսի 6-ին, ժամը 07.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի (ծնված 1999թ., 2017-2 զորակոչ, Արմավիրի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով:

Հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու վարկածով, դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

2018 թվականի մայիսի 6-ին ժամը 07։25-ի սահմաններում ՀՀ ՊՆ 21127 զորամասի «Հակոբասար» մարտական հենակետի տարածքում հայտնաբերվել է նույն հենակետի զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Վնասվածքի մուտքը կզակի տակից է, ելքը՝ գլխի գագաթային մասում։ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է թիվ 90753018 քրեական գործը՝ ինքնասպանություն վարկածով։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը 07․05․18-ին, մասնակցելով դիակի զննությանը, պարզեց, որ նշված հրազենային վնասվածքից բացի, զինվորի մարմնի վրա հայտնաբերվել են հետևյալ մարմնական վնասվածքները․
• Արյունազեղում՝ զինվորի սեռական օրգանների շրջանում
• Քերծվածք աջ և ձախ ձեռքերի արմնկահոդային շրջանում, որոնք ունեն միևնույն չափսերը, միևնույն վաղեմությունը և կարելի է ասել, որ առաջացել են միևնույն պատճառով (սինխրոն, նույնանման վնասվածքներ են):
Ելնելով վերոնշալից, Ռուբեն Մարտիրոսյանը եկել է միանշանակ եզրակացության, որ կատարվածը դիտավորյալ սպանություն է. մինչ սպանություն կատարելը, մարդասպանները ուժեղ հարված են հասցրել զինվորի սեռական օրգաններին, որի հետևանքով զգացել է սուր ցավ, զրկվել է դիմադրություն ցույց տալու, պաշտպանվելու հնարավորությունից։ Դա տեղի է ունեցել մահվանից ոչ շատ ժամանակ առաջ, քանի որ արյունազեղված տեղամասերը ունեցել են վարդագույն կամ բաց կարմիր գույն։ Օգտվելով զինվորի անօգնական վիճակից, մարդասպանները բռնել են նրա ձեռքերից, այնուհետև հրազենային վնասվածք են հասցրել։ Այս պահին դատաբժիշկը առանց լրացուցիչ հետազոտության պատրաստ չէ ասել, թե ձեռքերին առկա քերծվածքները զինվորը ստացել է կենդանության օրոք, թե հետմահու։ Երկու դեպքում էլ հաստատվում է սպանության փաստը։ Եթե առաջացել են կենդանության օրոք, նշանակում է զինվորը փորձել է ձեռքերը ազատել և պաշտպանել իրեն, ինչի ժամանակ էլ հողի հետ շփման արդյունքում, առաջացել են վերոնշյալ վնասվածքները։ Մինչև հետմահու վարկածը դիտարկելը,նշենք, որ գլխին ստացած հրազենային կրակոցից հետո, զինվորի մահը վրա է հասել անմիջապես։Եթե դիտարկենք, որ քերծվածքները հետմահու են, ապա մարդասպանները դիակը տեղափոխել են այլ վայր՝ այն կոծկելու նպատակով, քանզի կրակոցից անմիջապես հետո մահը վրա է հասել և դիակը տեղափոխելու կարիք չկար։


http://www.mil.am 
ԶՔԳՎ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն ...
Կոտայքի Հրազդան քաղաքում հունվարի 2-ին տեղի ...
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, ...
Հունվարի 16-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, ՊԲ ...
Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են ...
Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է ...
Փետրվարի 8-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, Ստեփանակերտի ...
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային ...
Փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ ...

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Զինծառայողի անուն, ազգանուն

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը