Անուն
Համլետ Գրիգորյան 
Ամսաթիվ
2018-05-20 
Վայր
Լեռնային Ղարաբաղ 
Տարածաշրջան
 
Պատճառը
Ինքնասպանություն 
Կարգավիճակը
Ճշտված 
Ավելացվել է
Safesoldiers 
Մայիսի 20-ին ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Համլետ Նորայրի Գրիգորյանը: ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները:

Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի, 2018թ. մայիսի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասում ծնոտի ստորին / մուտքային/ և գլխի գագաթային /ելքային/ շրջաններում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Նորայրի Գրիգորյանը:

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր վարկածներն ստուգելու ուղղությամբ:

https://news.am 
ԶՔԳՎ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն ...
Կոտայքի Հրազդան քաղաքում հունվարի 2-ին տեղի ...
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, ...
Հունվարի 16-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, ՊԲ ...
Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են ...
Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է ...
Փետրվարի 8-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, Ստեփանակերտի ...
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային ...
Փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ ...

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Զինծառայողի անուն, ազգանուն

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը