2013թ. ՀՀ զինված ուժերում խաղաղ պայմաններում գրանցված մահվան ելքով միջադեպերի վիճակագրություն

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից կատարված ուսումնասիրության համաձայն՝ 2013-ի ընթացքում Հայաստանի զինված ուժերում արձանագրվել է մահվան ելքով 30 դեպք: Դրանց մեծամասնությունը (21 դեպք) գրանցվել է ՀՀ տարածքում, 9 դեպք՝ ԼՂ տարածքում:
Մահվան դեպքերի զգալի մասը կազմում են ինքնասպանությունները՝ թվով 8 դեպք, գրանցվել է նաեւ 7 դժբախտ պատահար, 5-ական զինծառայող մահացել է սպանությունների եւ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով, 4 մահվան դեպք՝ առողջական խնդիրների արդյունքում, եւ եւս մեկ դեպք՝ անվտանգության կանոների խախտման հետեւանքով:
Միայն հունվար, հուլիս եւ հոկտեմբեր ամիսներին մահվան դեպքեր չեն գրանցվել, իսկ օգոստոս, սեպտեմբեր եւ նոյեմբեր ամիսների ընթացքում գրանցվեցին առավելագույն թվով մահվան ելքով միջադեպեր՝ յուրաքանչյուրում 5:

chart_arm

Ըստ կազմակերպության ունեցած տվյալների, բոլոր 30 մահվան կապակցությամբ տարվել է նախաքննություն, իսկ դեպքերից 7-ի դեպքում կան ձերբակալվածներ:

1-Րաֆֆի Մարաշլյան-

Ապրիլի 29-ին վաշտի հրամանատար Զ. Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի (պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով) հատկանիշներով:  Իսկ զորամասի հրամանատար Սմբատ Գրիգորյանին առավել «դաժան» պատիժ են տվել՝ փոխել են նրա պաշտոնը։

http://www.aysor.am/am/news/2013/05/14/raffi-marashlyan/

http://www.aravot.am/2013/09/13/385300/

2-Վանիչկա Հովակիմյան-

Վանիչկա Հովակիմյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով ձերբակալվել է նախօրեին փախուստի դիմած, նույն զորամասի զինծառայող 20-ամյա Պարույր Մկրտչյանը:

Նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր նաև Վանիչկայի և Պարույրի ծառայակից 19-ամյա Շմավոն Կյուրեղյանը:

 http://www.aysor.am/am/news/2013/12/13/vanichka-hovakimyan/

3-Խաչատուր Խաչատրյան-

Մեղադրանք է առաջադրվել 3 ծառայակցի: Մասնավորապես, մեղադրանք է առաջադրվել ժամկետային զինծառայող Տիգրան Մելիքի Հակոբյանին, նա  կալանավորված է: Բացի այդ, մեղադրանք է առաջադրվել նաև դիրքի ավագ, ավագ սերժանտ Արթուր Զոհրաբյանի նկատմամբ: Այս գործի շրջանակներում երրորդ մեղադրյալը դիրքի ավագի օգնական սերժանտ Արթուր Մարտիրոսյանն է: Վերջին երկու զինծառայողների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է զորամասի հսկողությանը հանձնելը: Կատարվում է քննություն:

http://newsbook.am/?p=5453&l=am/zincarayoxi+mahvan+kapakcutyamb+mexadranq+e+arajadrvel+3+carayakci

4-Արման Մուրադյան-

Արման Մուրադյանի ինքնասպանության գործով կալանավորվեց զորամասի գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, մայոր Էմիլ Ավետիսյանը:

5-Վալոդյա Ավագյան-

Վոլոդյա Ավագյանի մահվան փաստով ձերբակալվել է ժամկետային զինծառայող:

http://www.aravot.am/2013/09/13/385300/
6-Սիփան Մովսիսյան-

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով կուրսանտ, պահակային Արմեն Մելքումյանը, ով մեղադրվում է իրեն ամրակցված ինքնաձիգից կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանին սպանելու մեջ, 2 ամսով կալանավորվել է:

http://www.aravot.am/2013/06/05/251352/

7-Լյուքս Ստեփանյան-

Զինծառայող Դավիթ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով («Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունը») եւ  112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»):
http://www.aravot.am/2013/12/20/416839/

 

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը