Զինվորների մահվան դեպքերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վերաբերյալ գործը կլսվի դատարանում

ՀՀ վարչական դատարանը վարույթ ընդունեց տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու եւ վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ «Խաղաղության երկխոսության» հայցադիմումներն՝ ընդդեմ պաշտպանության նախարարության։

Վերջերս վարչական դատարանն արդեն երկու անգամ հրաժարվել էր գործը վարույթ ընդունել՝ առաջին անգամ մերժելով դատավարական ժամկետի վերականգման մասին միջնորդությունն ու հայցադիմումի ընդունումը, իսկ երկրորդ անգամ՝ առաջարկելով առանձնացնել ՀՀ զինված ուժերում զինծառայողների մահվան հանգեցրած դեպքերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն (մասնավորապես` մահացածների անուն-ազգանունները, դեպքի վայրը, ամսաթիվը, զորամասի համարը, զորամասի հրամանատարի անունը, ազգանունն ու կոչումը, տուժողի մահվան պատճառը և համառոտ նկարագրություն դեպքի վերաբերյալ) տրամադրելուն պարտավորեցնելու եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջները եւ առանձին հայտերով դիմել դատարանին։

Առանձին երկու հայցադիմումներով դատարան դիմելուց հետո դատարանն այլեւս պատճառ չուներ դրանք մերժելու. «Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը, կից փաստաթղթերը՝ դատարանը գտնում է, որ բացակայում են հայցադիմումի ընդունումը մերժելու, այն վերադարձնելու կամ վերահասցեագրելու հիմքերը։ Հետեւաբար, հայցադիմումը պետք է ընդունել վարույթ»։

Գործերը կքննեն ՀՀ վարչական դատարանի դատավորներ Կարեն Զարիկյանն ու Ա. Դիլանյանը։ Չնայած այն բանին, որ սույն որոշումներն ուժի մեջ են մտնում կայացման պահից, իսկ հայցադիմումում թույլ տրված սխալները 15-օրյա ժամկետում վերացնելու եւ վարչական դատարան կրկին ներկայացնելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը՝ դատաքննության մեկնարկի օրվա մասին կազմակերպությունն առայժմ դեռեւս չի տեղեկացվել։

ԼՐԱՑՈՒՄ. առաջին դատական նիստը նշանակվել է ս.թ. ապրիլի 23-ին։

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը