Պաշտպանության նախարարին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի վարույթը կասեցվեց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հայցով հարուցված երկու վարչական գործ։ Դրանցից մեկով կազմակերպությունը հայց է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարությանը 1994-2014 թթ. ԶՈՒ-ում զինծառայողների մահվան հանգեցրած դեպքերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն (մասնավորապես՝մահացածների անուն-ազգանունները, դեպքի վայրը, ամսաթիվը, զորամասի համարը,զորամասի հրամանատարի անունը, ազգանունը ու կոչումը, տուժողի մահված պատճառը և համառոտ նկարագրությունը դեպքի վերաբերյալ) տրամադրել պարտավորեցնելու, իսկ մյուսով՝ այդ տեղեկատվությունն ապօրինաբար չտրամադրելու համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Երկրորդ գործով հուլիսի 30-ին տեղի ունեցավ նախնական դատական նիստ։ Ներկա էր պաշտպանության նախարարի ներկայացուցիչը։ Դատարանը պարզեց հայցի հիմքը, առարկան, որից հետո Սեյրան Օհանյանի ներկայացուցչի կողմից ներկայացվեց միջնորդություն գործի վարույթը կասեցնելու մասին՝ այն հիմնավորմամբ, որ տվյալ վարչական գործը փոխկապակցված է մյուս վարչական գործի հետ եւ չի կարող քննվել մինչեւ այդ գործով դատական ակտ կայացնելը։ Միջնորդությունը նախագահող դատավոր Արման Դիլանյանի կողմից բավարարվեց, գործի վարույթը՝ կասեցվեց։

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը