ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում Հայաստանում գործող քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թթ.-ի գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության գործունեության մշտադիտարկում իրականացնելու նպատակով։
Ծրագրին մասնակցելու համար ՀՀ հյուրաքանչյուր մարզից եւ Երեւան քաղաքից կընտրվեն երկուական մասնակից:
Համագործակցությունը ենթադրում է մասնակցություն 2020 թ.-ի հուլիսին նախատեսվող եռօրյա աշխատանքային հանդիպմանը*, որի ընթացքում ընտրված մասնակիցները ներգրավված կլինեն նախատեսվող մշտադիտարկման մեթոդաբանության մշակման գործընթացում։ Այնուհետեւ հանդիպման մասնակիցներից կձևավորվի 2020-2022 թթ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող ՊՆ-ի գործունեությունը մշտադիտարկող խումբ։
Մինչեւ տարեվերջ իրականացվող մշտադիտարկման համար նախատեսված է հոնորար։ Մասնակիցների տրանսպորտային, հյուրանոցային եւ գրենական պարագաների ձեռք բերման ծախսերը եւս կհոգա կազմակերպությունը։
2020թ.-ի մայիսին մեկնարկած «Քաղաքացիական հասարակության աջակցությունը զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության սահմանման գործում» խորագրով այս նախաձեռնությունում ներգրավվելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը (Google Form):
Դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 10-ն է։
Հետադարձ կապ կհաստատվի միայն ընտրված դիմորդների հետ։
Լրացուցիչ տեղեկությունների համար կապ հաստատեք +374 (55) 82 06 32 կամ 0322 2 13 40 հեռախոսահամարներով կամ [email protected] էլ․հասցեով` Մարիաննա Խաժակյանի հետ։
*ԿՈՎԻԴ-19-ով պայմանավորված արտակարգ դրության երկարաձգման պարագայում աշխատանքային հանդիպումը կարող է իրականացվել հեռաhար եղանակով:
Նախագիծը հովանավորվում է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կողմից՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:
Ավելացվել է 08 May, 2020