2021թ. առաջին կիսամյակում ՀՀ և ԱՀ զինված ուժերում գրանցված մահվան դեպքերի վիճակագրություն

2021թ. առաջին վեց ամիսների ընթացքում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանը տեղեկություններ են հայտնի դարձել ՀՀ և ԱՀ զինված ուժերում գրանցված 25 մահվան դեպքի վերաբերյալ:

Նշված ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել է 1 զինծառայող։ Գրանցվել է չորս ինքնասպանության դեպք: Դժբախտ պատահարների զոհ է դարձել 11 զինծառայող: Առողջական խնդիրներից մահացել է 8 զինծառայող: Անվտանգության կանոնների խախտման հետևանքով գրանցվել է մահվան մեկ դեպք:

Ըստ Հայաստանի Հանրապետության դատախազության տրամադրած տեղեկատվության՝ 2021թ.-ի հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ և ԱՀ զինված ուժերում արձանագրված ժամկետային և պայմանագրային զինծառայողների մահվան 25 դեպքերից 11-ը զինվորական ծառայության հետ կապված չէ:

* Սույն տեղեկագրում գրանցված դեպքերից մեկը հրապարակվել է ԱՀ ՊՆ-ի կողմից, որը, սակայն, տեղ չի գտել դատախազության տրամադրած տեղեկագրում։ Դեպքերից երկուսում էլ դատախազությունը և ՀՀ ՊՆ-ն զինվորի ազգանվան տարբեր տարբերակներ են նշում։

Ստորև ներկայացնում ենք 2021թ.-ի առաջին կիսամյակում գրանցված մահվան դեպքերի թվերն՝ ըստ պատճառների։

2021թ. գրանցված մահվան դեպքերն ըստ պատճառների

2021թ. գրանցված մահվան դեպքերն ըստ պատճառների

Գրանցված 25 միջադեպից 19-ը տեղի է ունեցել ՀՀ, վեցը՝ ԱՀ զինված ուժերում։

Մահվան դեպքի գրանցման վայրը

Մահվան դեպքի գրանցման վայրը

Գրանցված դեպքերից 13-ի համար տեղեկատվության առաջնային աղբյուրը ՀՀ ՊՆ-ն կամ ԱՀ ՊՆ-ն չեն եղել։

Մահվան դեպքերի վերաբերյալ տարածված տեղեկատվության առաջնային աղբյուրը

Մահվան դեպքերի վերաբերյալ տարածված տեղեկատվության առաջնային աղբյուրը

 

2018, 2019, 2020 և 2021թթ․ առաջին կիսամյակում ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահվան դեպքերի թվերի համեմատությունից պարզ է դառնում, որ այս տարի գրանցված մահվան դեպքերի թիվը համեմատաբար նվազել է. 2018թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցվել է 33 մահվան դեպք, 2019 թ.-ին` 30, 2020թ.-ին 33 դեպք։

2018, 2019, 2020 և 2021թթ. առաջին կիսամյակներում ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահվան դեպքերի թվերի համեմատությունը

2018, 2019, 2020 և 2021թթ. առաջին կիսամյակներում ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահվան դեպքերի թվերի համեմատությունը

2018, 2019, 2020 և 2021թթ. առաջին կիսամյակներում ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահվան դեպքերի թվերի համեմատությունը


2021թ․ առաջին կիսամյակում ՀՀ եւ ԱՀ զինված ուժերում գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ մանրամասները ներկայացված են նյութին կցված փաստաթղթում: (Microsoft Excel File, 51 Kb):

 

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը