2013 թ.-ի հունվար-մարտ ամսիներին ՀՀ զինված ուժերում մահվան դեպքերի վիճակագրություն
ՀՀ զինված ուժերում 2013թ. արձանագրված մահվան դեպքերի ուսումնասիրության արդյունքում հունվար-մարտ ամիսների ընթացքում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության մոնիտորինգի արդյունքում վերհանվել է 9 միջադեպ, որոնցից 6-ը ՀՀ, 3-ը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում: Նշված դեպքերի արդյունքում զոհվել է 9 զինծառայող: Մեկ զինծառայող՝ ավտովթարի հետեւանքով, 2-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 2-ը՝ ինքնասպանության (ինքնաձիգով ինքն իրեն մահացու հրազենային վիրավորում են հասցրել), 2-ը՝ առողջական խնդիրների կամ բժշկական ոչ պատշաճ ծառայություն մատուցելու (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), եւս 2-ը՝ ծառայակցի կողմից մահացու հրազենային վիրավորում ստանալու արդյունքում:
(1)Ավտովթար` 1 միջադեպ; (2) Առողջական խնդիր` 2 միջադեպ; (3) Մահացու հրազենային վիրավորում ծառայակցի կողմից`2 միջադեպ; (4) Ինքնասպանություն` 2 միջադեպ; (5) Զինադադարի ռեժիմի խախտում` 2 միջադեպ: Բոլոր դեպքերի առնչությամբ ընթանում է նախնական քննություն: Տվյալների ճշգրտման հարցում «ԽԵ»-ն հետեւողական կլինի՝ պարբերաբար տեղեկատվություն խնդրելով պատկան մարմիններից: Ուսումնասիրությունն իրականացվում է «ԽԵ»-ի «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
Ուսումնասիրությունն իրականացվում է «ԽԵ»-ի «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:«Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է IKV Pax Christi կազմակերպության աջակցությամբ:
IKV Pax Christi-ն նիդերլանդական կազմակերպություն է, որն իր տեղական գործընկերների հետ համատեղ աշխատում է աշխարհում խաղաղության, համերաշխության եւ արդարության կառուցման ուղղությամբ: Կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում հակամարտության մեջ ներգրավված հասարակություններում իրականացվող խաղաղասիրական նախաձեռնություններին եւ կամուրջներ կառուցում հակամարտող խմբերի հաշտեցման համար՝ նպատակ ունենալով ձեւավորել խաղաղ, ժողովրդավարական եւ արդար հասարակություն:
Ավելացվել է 02 April, 2013