Ապահով զինվոր՝ անվտանգ Հայաստանին

«Խաղաղության երկխոսությունն» սկսում է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» երկամյա ծրագիրը: Այս նախաձեռնության նպատակն է՝ դադարեցնել մարդու իրավունքների խախտման դեպքերը ԶՈՒ-ում, բարձրացնել ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ այն պաշտպանող զինվորների անվտանգությունը: Ծրագրի իրականացման արդյունքում կազմակերպությունը պատրաստվում է բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը մարդու իրավունքների բնագավառում ԶՈՒ-ում տիրող ցավալի իրավիճակի վերաբերյալ` խնդրի լուծման ուղղությամբ հասարակական պահանջարկ ձեւավորելու նպատակով, մոբիլիզացնել եւ ներգրավել տեղական, ազգային եւ միջազգային դերակատարների, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ իրավիճակի վրա՝ ներգրավելով միջազգային փորձագետների Եվրոպական միությունից, ՆԱՏՕ-ից եւ ԵԱՀԿ-ից, ինչպես նաեւ հարթակ եւ հիմք ձեւավորել,ՀՀ ՊՆ ռազմական կրթության բնագավառում՝ ապագա հրամանատարական կազմի համար ռազմական կրթության մեջ մարդու իրավունքների խորացված ուսուցման ներդրման համար՝ առաջարկությունների փաթեթի եւ դասախոսական ձեռնարկի մշակման եւ ներկայացման միջոցով:

Ըստ վերոնշյալ ակնկալվող ազդեցությունների, այս նախաձեռնության շրջանակներում նախատեսվում են բազմաթիվ գործողություններ՝ ելնելով նախանշված թիրախ խմբերի առանձնահատկություններից, նրանց նկատմամբ եղած ակնկալիքներից, նաեւ հաշվի առնելով այդ խմբերի շահագրգռվածության ոլորտները եւ նրանց մոբիլիզացնելու մեթոդաբանությունը:

 

«Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է IKV Pax Christi կազմակերպության աջակցությամբ:
ikv_paxIKV Pax Christi-ն  նիդերլանդական կազմակերպություն է, որն իր տեղական գործընկերների հետ համատեղ աշխատում է աշխարհում խաղաղության, համերաշխության եւ արդարության կառուցման ուղղությամբ: Կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում հակամարտության մեջ ներգրավված հասարակություններում իրականացվող խաղաղասիրական նախաձեռնություններին եւ կամուրջներ կառուցում հակամարտող խմբերի հաշտեցման համար՝ նպատակ ունենալով ձեւավորել խաղաղ, ժողովրդավարական եւ արդար հասարակություն:
  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը