2013 թ.-ի հունվար սեպտեմբեր ամիսների ՀՀ զինված ուժերում մահվան ելքով միջադեպերի վիճակագրություն

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության դիտարկման արդյունքում 2013 թ.-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է մահվան ելքով 22 միջադեպ: Դրանց արդյունքում, ինն ամիսների ընթացքում, խաղաղ պայմաններում զոհվել է 23 զինծառայող, որոնցից 9-ը` հունվար-մարտին, 4-ը` ապրիլ-հունիսին, եւ 10-ը` հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում:

1) հուն.-մար. 5 4
2) ապ.-հուն. 3 1
3) հուլ.-սեպ. 6 3

 

 ՀՀ 14 ԼՂ 8

Միջադեպերից 14-ը տեղի են ունեցել ՀՀ, 8-ը` ԼՂ տարածքում:

Նշված բոլոր միջադեպերի առնչությամբ ընթանում է նախաքննություն:

Ըստ պաշտոնական որակման, զինծառայողների մահվան պատճառ են հանդիսացել՝

N Պատճառ Թիվ
1 Առողջական խնդիր 4
2 Դժբախտ պատահար 4
3 Սպանություն 6
4 Ինքնասպանություն 6
5 Հրադադարի ռեժիմի խախտում 3
1 2 3 4 5
—————————————————–

Վերջերս, զինդատախազության նախաձեռնությամբ, ձեւավորվեց զինված ուժերում մահվան ելքով դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող աշխատանքային խումբ: ԶՈՒ-ում մարդու իրավունքների ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական խմբերն իրենց դժգոհությունն են արտահայտում այն փաստի կապակցությամբ, որ խումբը նախատեսում է ուսումնասիրել միայն այն քրեական գործերը, որոնցով ամփոփիչ որոշումները կայացվել են 2011թ. հունվարի 1-ից հետո: Սեպտեմբեր ամսվա ընթացքում, որպես բողոքի նշան, աշխատանքային խմբից դուրս եկան գրեթե բոլոր ակտիվ հասարակական կազմակերպությունները:

Ուսումնասիրությունն իրականացվում է «ԽԵ»-ի «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:

«Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում էIKV Pax Christi կազմակերպության աջակցությամբ:
pax նիդերլանդական կազմակերպություն է, որն իր տեղական գործընկերների հետ համատեղ աշխատում է աշխարհում խաղաղության, համերաշխության եւ արդարության կառուցման ուղղությամբ: Կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում հակամարտության մեջ ներգրավված հասարակություններում իրականացվող խաղաղասիրական նախաձեռնություններին եւ կամուրջներ կառուցում հակամարտող խմբերի հաշտեցման համար՝ նպատակ ունենալով ձեւավորել խաղաղ, ժողովրդավարական եւ արդար հասարակություն:
  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը