Զինծառայող Արման Մուրադյանի մահվան  գործով տուժող կողմը երկրորդ անգամ դիմեց դատարան

«Խաղաղության երկխոսությունը» շարունակում է ներկայացնել 2013թ․-ին ժամկետային զինծառայության մեջ գտնվելու ընթացքում հրազենային վիրավորման զոհ դարձած Արման Մուրադյանի գործով կատարվող քննության մանրամասները։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ զինծառայող Արման Մուրադյանի մահվան գործով ՀՔԾ-ում ընթանում էր նոր քննություն, որը ՀՔԾ քննիչ Ս. Ավետիսյանի որոշմամբ նախորդ տարվա հոկտեմբերին կարճվեց։ Տուժող կողմը, ծանոթանալով որոշմանը, օրենքով սահմանված կարգով բողոքարկեց այն ՀՀ գլխավոր դատախազին։ 

Նոյեմբերի 14-ին ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Վ. Պողոսյանի որոշմամբ տուժող կողմի ներկայացրած՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ բողոքը մերժվեց՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին տուժող կողմը վերոնշյալ որոշումը երկրորդ անգամ բողոքարկեց դատական կարգով: Այժմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է այդ գործով քննությունը։ Տուժողի իրավահաջորդի շահերը դատարանում ներկայացնում է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ իրավաբան, փաստաբան Արթուր Սուքիասյանը։

Փետրվարի 28-ին ՀՀ վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ բողոքի քննության համար նշանակված երրորդ դատական նիստը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ։ Դատական նիստի ընթացքում տուժող կողմը կրկին ներկայացրեց Արման Մուրադյան մահվան փաստով հարուցված քրեական գործի քննության ընթացքում քննիչներ Դ․ Իգիթյանի և Ս․ Թամազյանի կողմից նախաքննության ընթացքում թույլ տրված մի շարք խախտումներն ապացուցող հիմնավորումները, ինչի վերաբերյալ պաշտպանական կողմը ներկայացրեց իր առարկությունները։           

Տուժող կողմը նաև միջնորդեց քննիչներ Դ. Իգիթյանին և Ս. Թամազյանին ներգրավել որպես դատավարության մասնակիցներ։ Դատարանը մերժեց այդ միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ այն այս փուլում ներկայացնելը նպատակահարմար չէ։

Դատավարության ընթացքին պարբերաբար կանդրադառնանք նաեւ առաջիկայում։

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը