Ապահով զինվոր՝ անվտանգ Հայաստանին
«Խաղաղության երկխոսությունն» սկսում է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» երկամյա ծրագիրը: Այս նախաձեռնության նպատակն է՝ դադարեցնել մարդու իրավունքների խախտման դեպքերը ԶՈՒ-ում, բարձրացնել ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ այն պաշտպանող զինվորների անվտանգությունը: Ծրագրի իրականացման արդյունքում կազմակերպությունը պատրաստվում է բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը մարդու իրավունքների բնագավառում ԶՈՒ-ում տիրող ցավալի իրավիճակի վերաբերյալ` խնդրի լուծման ուղղությամբ հասարակական պահանջարկ ձեւավորելու նպատակով, մոբիլիզացնել եւ ներգրավել տեղական, ազգային եւ միջազգային դերակատարների, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ իրավիճակի վրա՝ ներգրավելով միջազգային փորձագետների Եվրոպական միությունից, ՆԱՏՕ-ից եւ ԵԱՀԿ-ից, ինչպես նաեւ հարթակ եւ հիմք ձեւավորել,ՀՀ ՊՆ ռազմական կրթության բնագավառում՝ ապագա հրամանատարական կազմի համար ռազմական կրթության մեջ մարդու իրավունքների խորացված ուսուցման ներդրման համար՝ առաջարկությունների փաթեթի եւ դասախոսական ձեռնարկի մշակման եւ ներկայացման միջոցով:
«Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է IKV Pax Christi կազմակերպության աջակցությամբ:
IKV Pax Christi-ն նիդերլանդական կազմակերպություն է, որն իր տեղական գործընկերների հետ համատեղ աշխատում է աշխարհում խաղաղության, համերաշխության եւ արդարության կառուցման ուղղությամբ: Կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում հակամարտության մեջ ներգրավված հասարակություններում իրականացվող խաղաղասիրական նախաձեռնություններին եւ կամուրջներ կառուցում հակամարտող խմբերի հաշտեցման համար՝ նպատակ ունենալով ձեւավորել խաղաղ, ժողովրդավարական եւ արդար հասարակություն:
Ավելացվել է 24 March, 2013