2013 թ.-ի հունվար սեպտեմբեր ամիսների ՀՀ զինված ուժերում մահվան ելքով միջադեպերի վիճակագրություն
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության դիտարկման արդյունքում 2013 թ.-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է մահվան ելքով 22 միջադեպ: Դրանց արդյունքում, ինն ամիսների ընթացքում, խաղաղ պայմաններում զոհվել է 23 զինծառայող, որոնցից 9-ը` հունվար-մարտին, 4-ը` ապրիլ-հունիսին, եւ 10-ը` հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում:
1) | հուն.-մար. | 5 | 4 | |||||||
2) | ապ.-հուն. | 3 | 1 | |||||||
3) | հուլ.-սեպ. | 6 | 3 |
ՀՀ | 14 | ԼՂ | 8 |
Միջադեպերից 14-ը տեղի են ունեցել ՀՀ, 8-ը` ԼՂ տարածքում:
Նշված բոլոր միջադեպերի առնչությամբ ընթանում է նախաքննություն:
Ըստ պաշտոնական որակման, զինծառայողների մահվան պատճառ են հանդիսացել՝
N | Պատճառ | Թիվ |
1 | Առողջական խնդիր | 4 |
2 | Դժբախտ պատահար | 4 |
3 | Սպանություն | 6 |
4 | Ինքնասպանություն | 6 |
5 | Հրադադարի ռեժիմի խախտում | 3 |
1 | 2 | 3 | 4 | 5 | ||||
—————————————————– |
Վերջերս, զինդատախազության նախաձեռնությամբ, ձեւավորվեց զինված ուժերում մահվան ելքով դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող աշխատանքային խումբ: ԶՈՒ-ում մարդու իրավունքների ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական խմբերն իրենց դժգոհությունն են արտահայտում այն փաստի կապակցությամբ, որ խումբը նախատեսում է ուսումնասիրել միայն այն քրեական գործերը, որոնցով ամփոփիչ որոշումները կայացվել են 2011թ. հունվարի 1-ից հետո: Սեպտեմբեր ամսվա ընթացքում, որպես բողոքի նշան, աշխատանքային խմբից դուրս եկան գրեթե բոլոր ակտիվ հասարակական կազմակերպությունները:
Ուսումնասիրությունն իրականացվում է «ԽԵ»-ի «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
«Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում էIKV Pax Christi կազմակերպության աջակցությամբ:
նիդերլանդական կազմակերպություն է, որն իր տեղական գործընկերների հետ համատեղ աշխատում է աշխարհում խաղաղության, համերաշխության եւ արդարության կառուցման ուղղությամբ: Կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում հակամարտության մեջ ներգրավված հասարակություններում իրականացվող խաղաղասիրական նախաձեռնություններին եւ կամուրջներ կառուցում հակամարտող խմբերի հաշտեցման համար՝ նպատակ ունենալով ձեւավորել խաղաղ, ժողովրդավարական եւ արդար հասարակություն:
Ավելացվել է 28 September, 2013